կարևոր
2473 դիտում, 1 տարի առաջ - 2023-04-11 11:25
Քաղաքական

ՄԻՊ թեկնածուի ընտրության հարցում ի՞նչ չափանիշներով է առաջնորդվել ՔՊ-ն․ Արծվիկ Մինասյան

ԱԺ հերթական նիստին «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը հիմնական զեկուցող, ՔՊ-ական պատգամավոր Արթուր Հովհաննիսյանից հետքրքրվեց, թե՝ ՄԻՊ թեկնածուի ընտրության հարցում ի՞նչ չափանիշներով են փորձել առաջնորդվել և ինչո՞ւ է նախապատվությունը տրվել տիկին Մանասյանին։ 

«Նկատի առնելով  նաև Ձեր պահվածքը, արդյո՞ք, օրինակ, քնարկել եք՝ ոստիկանության աշխատակիցներից ՄԻՊ թեկածու առաջադրելու հնարավորությունը, հատկապես այն ոստիկաններից, որոնք բռնություններ էին գործադրում  քաղաքացիների, պատգամավորների  նկատմամբ։ Եվ նակտի առնելով, որ տկին Մանասյանը, ի վերջո, հանրային մեղադրող է  որքանո՞վ է համապատասխանում իր այս կարգաիճակը  ՄԻՊ ՝ Ձեր իսկ կողմից մատնանշած չափանիշներին»,- ասաց պատգամավորը։