|
Փոխարժեքներ
30 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.18 |
| EUR | ⚊ | € 434.13 |
| RUB | ⚊ | ₽ 4.6285 |
| GBP | ⚊ | £ 501.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.84 |
Իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին Յունիբանկն առաջարկում է օգտվել UNIBusiness Mobile հավելվածից, որը հնարավորություն է տալիս արագ ու հեշտ կառավարել հաշիվները աշխարհի ցանկացած կետից: Հավելվածում նախատեսված է հաշիվների հետ աշխատանքի լայն ֆունկցիոնալություն, միջազգային դրամական փոխանցումների, վճարումների իրականացում և այլն: Օգտատերերը կարող են ստուգել հաշվի մնացորդն ու հետևել գործարքների պատմությանը:
UNIBusiness Mobile հավելվածը զգալի պարզեցնում և արագացնում է անհատ ձեռնարկատերերի և իրավաբանական անձանց սպասարկումը ու Յունիբանկի հետ համագործակցությունը դարձնում ավելի հարմարավետ:
Բանկի բիզնես հաճախորդները կարող են օպերատիվ կերպով կատարել բանկային գործարքներ՝ անկախ իրենց գտնվելու վայրից, որը չափազանց հարմար է այն ձեռնարկատերերին, ովքեր իրենց գործի բնույթով հաճախ են ճամփորդում:
UNIBusiness Mobile հավելվածը կարելի է ներբեռնել App Store-ից կամ Google play-ից: Հավելված մուտքի իրավունքն իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը կարող են ստանալ՝ դիմելով Յունիբանկի մոտակա մասնաճյուղ: