Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Չինաստանում սկսվել են ամանորյա պաշտոնական արձակուրդները։ Միլիոնավոր չինացիներ վերադառնում են իրենց տները, որպեսզի նշեն Ամանորն ընտանիքի հետ։ Նման պայմաններում չամուսնացած երիտասարդները հայտնվում են ազգականների ուշադրության կենտրոնում։ Եվ ահա Չինաստանում գործարկել են օնլայն հավելված, որի միջոցով կարելի է ընկերուհի վարձել, հայտնում է NEWSru–ն։
Հիմա չինացիները կարող են հարսնացու գտնել ամանորյա արձակուրդներին ծնողների հետ ծանոթացնելու համար։ «Ավելի քան 1000 օգտատերէ գրանցվել մեր հարթակում, որպեսզի ամանորյա արձակուրդների ժամանակ վարձով ժամադրությունների հնարավորություն ունենա»,– Reuters–ին հայտնել է Hire Me Plz հավելվածի հեղինակ Ցաո Տյանտյանը։
Բաժանորդները վարձակալության մեկ ժամի համար 1–ից 1999 յուան կվճարեն։ Պատվերով հարսնացուն կարող է մասնակցել զրույցին, մաջոնգ խաղալ եւ անգամ ոտքերի մերսում անել։