Փոխարժեքներ
23 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Յունիբանկն իր բիզնես հաճախորդներին առաջարկում է էլ ավելի հարմարավետ սպասարկում մասնագիտացված մասնաճյուղերում: Այդպիսի մոտեցումն էապես արագացնում է իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի սպասարկման գործընթացը և ապահովում անհատական մոտեցում, որը նպաստում է հաճախորդների բավարարվածության մակարդակի բարձրացմանը:
Բիզնես հաճախորդները կարող են այցելել Յունիբանկի մասնագիտացված մասնաճյուղեր՝ հետևյալ հասցեներում.
• Երևան, Բայրոնի 1, «Բայրոն» մասնաճյուղ
• Երևան, Կիևյան 8, N63, «Կենտրոն» մասնաճյուղ
• Երևան, Կոմիտասի պող. 27, 19 շենք, «Կոմիտաս» մասնաճյուղ
• Երևան, Խորենացի 33, «Տաշիր Կենտրոն» մասնաճյուղ
• Երևան, Սեբաստիա 141, «Մալաթիա» մասնաճյուղ
Յունիբանկի բիզնես հաճախորդներին հասանելի է ծառայությունների լայն փաթեթ, որը ներառում է հաշիվների արագ բացում, դրամական փոխանցումներ, վարկավորում, լիզինգ, բիզնես քարտի տրամադրում, ավանդներ, բրոքերային ծառայություններ և այլն: Որակավորված մասնագետները ձեռնարկատերերին կօգնեն ընտրել առավել հարմար ֆինանսական լուծումներ՝ հաշվի առնելով հաճախորդի բիզնեսի առանձնահատկությունները:
Բիզնես հաճախորդները կարող են նաև կառավարել իրենց հաշիվները, կատարել դրամական փոխանցումներ և վճարումներ նաև UNIBusiness Mobile հավելվածի միջոցով, որը հատուկ մշակվել է իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի համար: