|
Փոխարժեքներ
19 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.25 |
| EUR | ⚊ | € 422.81 |
| RUB | ⚊ | ₽ 4.3052 |
| GBP | ⚊ | £ 494 |
| GEL | ⚊ | ₾ 139.81 |
Հագուստի ներմուծմամբ զբաղվող ձեռնարկատերերը շարունակում են բողոքի ակցիան Արարատյան մաքսատան առջև:
Ձեռնարկատերերից կազմված մի քանի հոգանոց խումբը քիչ առաջ մուտք գործեց շենք՝ մաքսայինի պատասխանատուի հետ իրենց հուզող հարցերը քննարկելու: Ցուցարարները պահանջեցին, որ հանդիպմանը ներկա լինեն նաև լրագրողները: Մաքսատանը համաձայնեցին այդ պահանջին: Քիչ անց հանդիպումը կմեկնարկի:
Հիշեցնենք՝ ձեռնարկատերերը բողոքում են ապրանքների մաքսազերծման չափի բարձրացումից, որի արդյունքում ստիպված կլինեն ներկրվող ապրանքի դիմաց մի քանի անգամ ավելի շատ մաքս վճարել:
Առավոտյան ձեռնարկատերերը բողոքի ակցիա էին իրականացրել կառավարության շենքի առջև, որտեղ պահանջում էին հանդիպում կառավարության ներկայացուցչի հետ: Չհասնելով արդյունքի՝ ցուցարարները շարժվեցին դեպի ՊԵԿի շենք, որտեղից էլ նրանց հորդորեցին գնալ Արարատյան մաքսատուն և այնտեղ բարձրացնել իրենց խնդիրները: