կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-05-21 12:45
Տնտեսական

Յունիբանկը գործարկել է արհեստական բանականության վրա հիմնված վարկային սքորինգ

Յունիբանկը գործարկել է արհեստական բանականության վրա հիմնված վարկային սքորինգ
Յունիբանկը թարմացրել է անգրավ սպառողական վարկերի սքորինգային համակարգը /վարկարժանության գնահատական/՝ ներդնելով արհեստական բանականության տեխնոլոգիան: Արհեստական բանականության տեխնոլոգիան հնարավորություն կտա ավելի արագ և որակյալ մշակել մեծ ծավալի տեղեկատվություն, վերլուծել հաճախորդների տվյալները և ավելի մեծ ճշգրտությամբ կառուցել նրանց պրոֆիլը: Արդյունքում բանկը, խնայելով ժամանակը և միջոցները, կկարողանա էլ ավելի օպտիմալացնել վարկերի գծով որոշումների ընդունման գործընթացը, բարձրացնել ռիսկերի գնահատման որակը և բարելավել բարեխիղճ հաճախորդների սպասարկումը՝ նրանց առաջարկելով վարկավորման ավելի լավ պայմաններ:
 
2014թ.-ին Յունիբանկն առաջիններից մեկը Հայաստանում ավտոմատացրեց վարկային հայտերի ուսումնասիրման գործընթացը՝  ներդնելով «Պրոտոբեյզ Լաբորատորիզ» ընկերության նորագույն CRM համակարգը և որոշումների ընդունման ժամանակ լիովին բացառելով մարդկային գործոնը:2019թ.-ին Յունիբանկի վարկային կոնվեյերը մշակեց ավելի քան 480 հազար վարկային հայտ՝ հաճախորդին պատասխանը տրամադրելով գրեթե մեկ րոպեում:
 
«Արհեստական բանականության տեխնոլոգիայի ներդրմամբ Յունիբանկը քայլ կատարեց դեպի նոր թվային իրականություն: Սքորինգի նոր մոդելը հնարավորություն կտա ակտիվ տեմպերով զարգացնել և ընդլայնել մասսայական վարկավորումը՝  էապես կրճատելով ծախսերը և բարձրացնելով հաճախորդների լոյալությունը: McKinsey -ի ուսումնասիրության արդյունքներով, այն վարկային կազմակերպություններում, որոնք օգտագործում են արհեստական բանականության տեխնոլոգիան, cost-to-income –ը 12 տոկոսային կետով ցածր է միջին շուկայական ցուցանիշից»,— ասում է Յունիբանկի Ռիսկեր կառավարման գծով տնօրեն Սերգեյ Քոչարյանը:
 
«Յունիբանկը մանրածախ շուկայի առաջատարներից է: Մեր հաճախորդների թիվը Հայաստանի աշխատունակ բնակչության մոտ 1/3-ն է, և մենք ձգտում ենք ոչ միայն համապատասխանել բանկային ծառայությունների ժամանակակից սպառողի պահանջներին, այլ նաև՝ գերազանցել դրանք: Բանկի մոտ 20 տարվա աշխատանքի արդյունքում ձևավորված վիճակագրական տվյալների և Big Data վերլուծության վրա հիմնված սքորինգային համակարգը հնարավորություն կտա մեզ մի քանի անգամ արագ և արդյունավետ որոշումներ կայացնել վարկերի տրամադրման վերաբերյալ», — նշում է Յունիբանկի Մանրածախ բիզնեսի զարգացման և վաճառքների տնօրեն Գուրգեն Ղուկասյանը:
 
Հետագայում Յունիբանկը կընդլայնի արհեստական բանականության  կիրառումը և կներդնի այդ տեխնոլոգիան նաև գրավով սպառողական վարկերի և բիզնես վարկերի հայտերի ուսումնասիրության հիմքում:
 
POS վարկերի քանակով  2019թ.-ի չորրորդ եռամսյակում Յունիբանկը Հայաստանի բանկային շուկայում զբաղեցրել է առաջատար դիրք: Այս տարի  POS վարկերի հայտերի քանակը զգալի աճել է՝ հասնելով օրական 2000: