կարևոր
712 դիտում, 1 ամիս առաջ - 2024-10-01 15:11
Աշխարհ

Հարավային Լիբանանի գրավումը հերթական փուլն է «մեծ Իսրայելի» ճանապարհին

Հարավային Լիբանանի գրավումը հերթական փուլն է «մեծ Իսրայելի» ճանապարհին
ՑԱԽԱԼ-ը վճռական է ռեւանշ վերցնել 2006 թ-ի անհամոզիչ ռազմական գործողության համար։
Իսրայելի ռազմաօդային ուժերի նոր գործողությունը Լիբանանում, որը մեկնարկել է օրերս եւ հղի է հերթական ցամաքային ներխուժմամբ, Թել Ավիվի կողմից պաշտոնապես մեկնաբանվում է որպես երկրի այն քաղաքացիների վերադարձի անվտանգության ապահովում, որոնք լքել եւ լքում են երկրի հյուսիսային շրջանները հըզբոլլահի, ՀԱՄԱՍ-ի եւ Պաղեստինի արաբների այլ ամատական խմբավորումների կողմից թշնամական գործողությունների պատճառով: Սեպտեմբերի 20-ին իսրայելցիներն առավել մասշտաբային հարձակում են ձեռնարկել Բեյրութի ուղղույամբ 2006ից ի վեր եւ երրորդը՝ 2023 թ-ի հոկտեմբերի 7-ին Գազայի դեմ պատերազմի սկսվելուց ի վեր․ ավելի վաղ՝ հունվարի 2-ին, ոչնչացվել էր ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Սալեհ Ալ-Արուրին, իսկ հուլիսի 30-ին՝ Հըզբոլլահի գլխավոր ռազմական առաջնորդ Ֆուադ Շուքրը: Այս անգամ թիրախ են դարձել Շուքրայի փոխառաջնորդ Իբրահիմ Մուհամմադ Աքիլը եւ «Ռադվանա» ուժերի հրամանատարությունը՝ Հըզբոլլահ էլիտար հատուկ ստորաբաժանումը։ Այնտեղ հաստատել են իրենց 16 մարտիկների, այդ թվում՝ «Ռադվան» ուժերի երկու բարձրաստիճան հրամանատարների՝ Իբրահիմ Աքիլի եւ Ահմեդ Մահմուդ Ուահբեի մահը։ Զոհվածների թվում է նաեւ Ահմադ Մահմուդ Վահաբին՝ շիա խմբավորման ուսումնական կենտրոնի ղեկավարը, որը պատասխանատու էր լիբանանա-իսրայելական սահմանին ՑԱԽԱԼ-ի դեմ գործողությոնների համար: Իսրայելցիների կողմից սպանված հրամանատարները, որոնք մասնակցել են հերթական խորհրդակցությանը, մարտական մեծ փորձ են ունեցել, այդ թվում՝ Սիրիայում, որտեղ նրանցից ոմանք մասնակցել են Ռուսաստանում արգելված ի»սլամական պետության» դեմ գործողություններին (եւ այնտեղ մեծ կորուստներ կրելով): Լիբանանի առողջապահության նախարարության տվյալներով՝ զոհվածների թվում 6, 4 եւ 10 տարեկան երեք երեխա կա, յոթ կին, կան նաեւ անհայտ մարմիններ: Վիրավորվել է 68 մարդ։ Իսրայելական պաշտոնական տվյալների համաձայն՝ ոչնչացվել է 496 ակտիվիստ, որոնց թվում են բարձրաստիճան հրամանատարներ, որոնք զբղեցրել են առանցքային պաշտոններ եւ երկար փորձ են ունեցել կազմակերպությունում:

Ինչպես եւ նախկինում, իրագործելով իր արտաքին քաղաքական նպատակները հնարավորինս կոշտ մեթոդներով (այդ թվում՝ էլեկտրոնային սարքերի զանգվածային հեռահար պայթեցումները, որոնք արդեն հանգեցրել են բազմաթիվ զոհերի եւ վիրավորների), Նեթանյահուի ռեժիմն առաջնորդվում է բացառապես սեփական գոյտեւման եւ տարածաշրջանային հետագա էքսպանսիայի նկատառումներով՝ ձգտելով ստեղծել նոր իրողություններ («Հըզբոլլահ» շարժման պայքարն ուղղված էր 1975-1980թթ.Լիբանանի քաղաքացիական պատերազմի ընթացքում երկրի հարավային շրջանները գրաված իսրայելցիների դեմ: 2000 թ-ին լիբանանյան շիաների մարտական մասի պարտիզանական մարտավարությունը հանգեցրեց ՑԱԽԱԼի հարկադիր հեռացմանը այս տարածաշրջանից: 2006 թ-ի ամռանը Իսրայելի կողմից սանձազերծված 33-օրյա պատերազմի նպատակը «Հըզբոլլահի» ռազմական եւ քաղաքական ջախջախումն էր, սակայն ռազմական արշավն անսպասելի արդյունք ունեցավ՝ զգալի չափով խեղդվելով Մարջայուն – Խասբայա գծում՝ հակառակորդի ընտրած իսրայելական զրահատեխնիկային հակազդելու մարտավարության շնորհիվ։ Օրինակ, «Հեզբոլլահի» 12-15 հոգանոց հակատանկային հաշվարկները, որոնք զինված էին «Կորնետ» եւ «Ֆագոտ» հակատանկային հրթիռային համակարգերով, ոչնչացրեցին զգալի թվով «Մերկավա» տանկեր, որոնք մինչ այդ անխոցելի էին համարվում։ «Հուլիսյան պատերազմում» փաստացի ռազմական հաղթանակը զգալիորեն բարձրացրեց Լիբանանում «Հեզբոլլահի» ժողովրդականությունը-տես՝ Կուզնեցով Ա. շիական շարժումները եւ վստահված խմբերը Իրանի Իսլամական Հանրապետության մերձավորարեւելյան քաղաքականության համատեքստում см.: Кузнецов А. Шиитские движения и прокси-группы в контексте ближневосточной политики исламской республики Иран // Восток. Афро-азиатские общества: история и современность. 2023. № 2. . Միեւնույն ժամանակ, կասկած չկա, որ իսրայելացիներն անմիջապես սկսեցին վերլուծել սեփական ձախողումների պատճառները եւ պատրաստվել ռեւանշի՝ օգտագործելով ամենատարբեր մեթոդներ՝ կանգ չառնելով այն ամենի առջեւ, ինչը ներկայումս տեղի է ունենում: Այսպես, ըստ New York Times-ի տեղեկատվության, Իսրայելը x ժամում պայթեցման պատրաստ սարքեր է պատրաստել կեղծ ընկերությունների օգնությամբ՝ բազմամյա պլանին համապատասխան), զգալով լիակատար անպատժելիություն եւ չնչին ուշադրություն չդարձնելով լեթարգիական բանավոր բողոքներին։ Հատկանշական է՝ փեյջերները սկսել են պայթել այն բանից հետո, երբ ԱՄՆ բանագնաց Ամոս Հոխշտեյնը ժամանել է Իսրայել՝ Իսրայել-լիբանանյան սահմանին հանգստության հասնելու համար: Գրեթե մեկ տարի նա նավարկեց Բեյրութի եւ [Արեւմտյան] Երուսաղեմի միջեւ՝ փնտրելով դիվանագիտական համձայնագիր, որը կարող էր վերջ տալ հրթիռակոծություններին, որոնք տասնյակ հազարավոր մարդկանց ստիպեցին լքել երկու կողմերի սահմանամերձ համայնքները (միեւնույն ժամանակ ամերիկացիները շարունակում էին սպառազինությամբ մղել Նեթանյահուի ռեժիմը):

Հյուսիսային Իսրայելն իր սահմաններում 1950-ականների սկզբից մինչեւ 1960-ականների կեսերը կազմում է Գալիլեայի պատմական շրջանի տարածքի 80%-ը, որն ի սկզբանե վերագրվել է 1947 թ-ին պաղեստինյան արաբների երբեք չստեղծված պետությանը եւ հետագայում գրավվել է սիոնիստների կողմից (ներառյալ ամբողջ Գալիլեան): Ներկայումս Լիբանանում այդ տարածաշրջանից արաբ փախստականների թիվը, ըստ առկա տվյալների, գերազանցում է 100 հազարը, Սիրիայում՝ առնվազն 50 հազարը (Ընդ որում՝ պաշտոնապես այնտեղ գրանցված փախստականների թիվն է): Արդեն միայն այս գործոնն է նպաստում Գալիլեայի եւ ընդհանրապես պաղեստինյան արաբների հակաօկուպացիոն դիմադրության արմատականացմանը։

Իսրայելական աղբյուրների համաձայն Галилея становится арабской - STMEGI՝ Գալիլեայի արաբ բնակչության թիվն ավելի մեծ տեմպերով է աճում, քան իսրայելական բնակչությունը՝ շնորհիվ այդ տարածաշրջանում Թել Ավիվի իբր «արաբամետ» քաղքականության: Միեւնույն ժամանակ, Գալիլեայի մշտական արաբ բնակիչները ներառում են այն քաղաքացիները, ովքեր գալիս են սեզոնային վաստակի (գարուն-աշուն) Լիբանանից, Սիրիայից (Լիբանանի միջոցով), Պաղեստինյան «ինքնավարության» հարեւան շրջններից եւ այլն: Երկրորդ, Գալիլեա ժամանող իսրայելցի վերաբնակիչները (պաշտոնապես ժամանակավոր բնակության համար) հաշվի չեն առնվում։ Սակայն, ըստ իսրայելական առկա գնահատականների, «ժամանակավոր» վերաբնակիչների առնվազն կեսը, ներառյալ կիբուցները, որոնք նրանք ստեղում են իսրայելական իշխանությունների ֆինանսական պետական աջակցությամբ, դառնում են մշտական։

DW օտարերկրյա գործակալը (09 /12/ 2023) գրում է՝ պաղեստինցիների՝ այդ թվում Գալիլեա վերադառնալու իրավունքը ներառվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 1974 թ-ի թիվ 3236 բանաձեւում եւ ավելի վաղ՝ 1951 թ-ի Ժնեւի կոնվենցիայում։ Սակայն այդ իրավունքը «դադարել է զգալի դեր խաղալ 1994 թ-ին Օսլոյում պաղեստինա-իսրայելական բանակցությոններում, իսկ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւերում, որոնք նվիրված են իսրայելցիների եւ պաղետինցիների հակամարտությանը, այն ընդհանրապես չի հայտնվում»։ Палестинцы на Ближнем Востоке: где и как они живут? – DW – 09.12.2023

ՄԱԿ-ի վերջին տվյալների համաձայն՝ 2023 թ-ի հուլիսի դրությամբ Լիբանանում եղել է մոտ 250 հազար պաղեստինցի փախստական (Այլ հաշվարկներով՝ նրանք այնտեղ փաստացի մոտ 500 հազար են), այդ թվում՝ Հարավային Լիբանանում այդ թվի առնվազն 65 տոկոսը։ Բացի այդ, Լիբանանում պաղեստինցի փախստականների մոտ 80% -ն ի սկզբանե ապրում է աղքատության շեմից ցածր: Սիրիայում՝ ոչ ավելի, քան 60 տոկոս, քանի որ Դամասկոսի իշխանությունները նյութական օգնոթյուն են ցուցաբերում պաղեստինցիներին, հեշտացնում են նրանց կենցաղն ու զբաղվծությունը, պահպանում են նրանց անվճար բուժօգնությունը։

Միևնույն ժամանակ, դեռևս 1982 թ-ին, Իսրայելի առաջին լայնածավալ ներխուժումից հետո Լիբանան՝ ներառյալ Բեյրութը, Սաբրա և Շատիլա ճամբարներում պաղեստինցի փախստականների կոտորածից հետո, տեղի ֆալանգիստների կողմից ՂԱՂԱԼԻ աջակցությամբ, Թել Ավիվում նրանք հիշեցին երկար- գոյություն ունեցող (դեռևս 1950-ականների սկզբին) նախագիծը, որը ներառում է Հարավային Լիբանանի (Նակուրա շրջան) մոտավորապես 80%-ըՏարբեր պատճառներով, էքսպանսիոնիստական ծրագրերն այնուհետև կասեցվեցին, սակայն, դատելով Մայրիների երկրի հարավում հետագա և ներկա իրավիճակից, փաստ չէ, որ Իսրայելը հրաժարվեց այս նախագծից:

Լիբանանին «պատժելու» Թել-Ավիվի ձգտումն իր քաղաքական ու տարածքային պառակտմամբ խթանվում է նաեւ իմպերիալիստական ուժերին այդքան անհանգստացնող Բեյրութի ու Դամասկոսի քաղաքական-դիվանագիտական մերձեցմամբ: Այսպես, 2023 թ-ի հոկտեմբերի վերջին Սիրիայի եւ Լիբանանի արտաքին գործերի նախարարների համատեղ հայտարարության մեջ Դամասկոսում նրանց հանդպման արդյունքներով կտրականապես մերժվում էին «պաղեստինցի ժողովրդի հարկադիր տեղաշարժի ցանկացած փորձ» (Գազայի հատվածի արաբ բնակչությանը այդ հատվածի հարավ եւ Եգիպտոսի հետ նրա սահմանի երկայնքով տեղափոխելու իսրայելական առաջարկի կապակցությամբ): Նշվում է նաեւ՝ «իսրյելական զորքերը ռազմական հանցագործություններ են կատարում պաղեստինցիների դեմ... պահանջվում է վերջ դնել Իսրայելի կողմից Պաղեստինի, Լիբանանի եւ Գոլանի բարձունքների տարածքների օկուպացիյին եւ ստեղծել անկախ պաղեստինյան պետություն՝ Երուսաղեմ մայրաքաղաքով»:

Հիշեցնենք՝ 1979-85թթ.Թել Ավիվի նախագծով փորձեր են եղել երկրի հարավում ստեղծել «ազատ Լիբանան» խամաճիկային քվազի պետություն՝ անփառունակ հանգչած «Հարավային Լիբանանի բանակի» բազայի կոլաբորացիոնիստներով։ 1980-ականների կեսերից ՑԱԽԱԼ վերահսկողություն է պահպանում Լիբանանի եւ Գալիլեայի սահմանի երկայնքով նեղ շերտի նկատմամբ (երկարությունը մինչեւ 70 կմ, լայնությունը՝ գրեթե 25 կմ): Ամեն դեպքում, Հարավային Լիբանանի ակնհայտ պլանավորված օկուպացիայի համարոթե որոշում կայացվի լիբանանյան երրորդ պատերազմի ցամաքային փուլ սկսելու մասին, առկա է ձեռք բերված փորձСамопровозглашенный Свободный Ливан.. | ?врейски? Патриоты "?.?" | VK

Հ.Գ. սեպտեմբերի 21-ի երեկոյան սկսվել է ՑԱԽԱԼ-ի կողմից Լիբանանի հարավում հատուկ հզորության զինամթերքի կիրառմամբ զանգվածային ավիահարվածների նոր ալիք: Իսրայելցիների հայտարարած նպատակը «Հըզբոլլահի» հրթիռների պահեստների ոչնչացումն է, որոնցով պարբերաբար անկանոն գնդակոծվում է Իսրայելի հյուսիսը, սակայն կարելի է վստահաբար պնդել, որ դրանով գործը չի սահմանափակվի։ Վաշինգտոնի Մերձավոր Արեւելքի ինստիտուտի Ռանդա Սլիմի խոսքով՝ սեպտեմբերի 17-ի «փեյջերային» հարձակումը «պատմական է դարձել իր ծավալով եւ անցկացման եղանակով»՝ Հըզբոլլահին «ուղարկելով» լուրջ ուղերձ.մենք կարող ենք ձեզ ձեռք բերել ցանկացած վայրում: Դա շատ է խաթարում բարոյականությունը։ Սահմանին պատերազմն այլեւս սահմանին չէ։ Այս հարձակումը պատերազմը տեղափոխեց իրենց տներն ու շուկայի հրապարակներն ամբողջ Լիբանանի մեջ»։

 

Դմիտրի Նեֆյոդով

Աղբյուրը՝ fondsk.ru

Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի