Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Իսրայելն ինտենսիվորեն շարունակում է ցամաքային գործողությունը Գազայի հատվածում, իսկ երկրի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է, որ չի համաձայնի հրադադարի։ Նեթանյահուն նաև հայտնել է Գազայում ռազմական գործողության 3-րդ փուլի մեկնարկի մասին։
«Հոկտեմբերի 7-ի սարսափելի հարձակումներից հետո Իսրայելը չի համաձայնի ռազմական գործողությունների դադարեցման։ Իսրայելին հասցեագրված հրադադարի կոչերը ՀԱՄԱՍ-ին, ահաբեկչությանը և բարբարոսությանը հանձնվելու կոչեր են։ Դա տեղի չի ունենա», - Նեթանյահուի հայտարարությունն է հրապարակել նրա մամուլի ծառայությունը։
Նեթանյահուն նաև մեջբերում է արել Աստվածաշնչից՝ նշելով, որ կա խաղաղության ժամանակ և պատերազմի ժամանակ։
«Հիմա ժամանակն է պատերազմի՝ հանուն մեր ընդհանուր ապագայի», - ասել է Իսրայելի վարչապետը։
«Մենք պատերազմի մեջ ենք:Մենք մեր առջև հստակ նպատակ ենք դրել՝ ոչնչացնել ՀԱՄԱՍ-ի ռազմական և վարչական ներուժը։ Մենք դա անում ենք համակարգված: Նախնական արգելափակման փուլն ավարտված է: Երկրորդ փուլը անընդհատ շարունակվող օդային հարձակումներն են։ Երրորդ փուլը Գազայի հատված ցամաքային ներթափանցման ընդլայնումն է»,- ասված է Իսրայելի վարչապետի հայտարարության մեջ, որը մեջբերում է կառավարության մամուլի ծառայությունը։