Փոխարժեքներ
13 10 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 382.57 |
EUR | ⚊ | € 443.25 |
RUB | ⚊ | ₽ 4.7324 |
GBP | ⚊ | £ 510.46 |
GEL | ⚊ | ₾ 141.2 |
Իսրայելի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները հարձակվել են Լիբանանի հարավային բնակավայրերի վրա, տուժել են խաղաղ բնակիչներ։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով լիբանանյան ռազմադաշտային աղբյուրը:
«Մեյս Ալ Ջաբալում թշնամու օդուժի կողմից երկու հարված է հասցվել, նախնական տվյալներով՝ վիրավորվել է երկու մարդ։ Եվս մեկ հարված հասցվել է Կֆարտեբնինի բնակելի շենքերից մեկին», - ասել է գործակալության զրուցակիցը։
Ավելի վաղ Իսրայելի պաշտպանության բանակի ներկայացուցիչ Ավիխայ Ադրաին «X» սոցցանցի իր էջում Լիբանանի հարավային երեք բնակավայրերի բնակիչների համար հրապարակել էր նախազգուշացում՝ պահանջելով լքել իրենց տները և մնալ անվտանգ հեռավորության վրա: Տեքստի հետ միասին հրապարակվել էին թիրախները նշող քարտեզներ։
Լիբանանի իշխանությունները բազմիցս նշել են, որ, չնայած հրադադարի մասին համաձայնագրին, Իսրայելը շարունակում է պարբերաբար խախտել երկրի ինքնիշխանությունը։ Իսրայելական բանակն իր կողմից հայտարարում է, որ հարվածները հասցվում են «Հզբոլլահի» ռազմական ենթակառուցվածքներին՝ այդ շարժման մարտական թևի ղեկավար կազմը վերացնելու նպատակով: Իսրայելը բազմիցս կրկնել է, որ շարունակելու է հարվածներ հասցնել Լիբանանին՝ նպատակ ունենալով վերացնել շիաների դիմադրությունից բխող սպառնալիքը: