|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Առաջիկա օրերին Ռուսաստանը կարող է հայտարարել, որ Դոնբասի և հարավի մի մասի գրավումը իր հաղթանակն Ուկրաինայի դեմ պատերազմում. РБК-Украина-ին ասել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Ալեքսեյ Արեստովիչը։
Նրա խոսքով՝ Ուկրաինայի դեմ պատերազմում Ռուսաստանի քաղաքական նպատակները չեն փոխվում։ «Կարծում եմ՝ նրանք պայմանավորվել են, որ այս պատերազմում հաղթանակ կարելի է համարել մուտքը դեպի Դոնեցկի, Լուգանսկի և Խերսոնի շրջանների վարչական սահմաններ, և մասամբ, միգուցե, Զապորոժիե»,- ասել է Արեստովիչը։
Նա նաև ընդգծել է, որ դա կարող է նշանակել ինչ-որ «Տավրիչեսկի նահանգի» հռչակում և տարածքների փաստացի միացում՝ ռուսական ռուբլիով, ռուսական բյուջեից վճարումներով և այլն։