|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Իսրայելի ռազմաօդային ուժերի կործանիչները կիրակի խախտել են Լիբանանի օդային տարածքը և հայտնվել երկրի հարավային շրջանների երկնքում: Այս մասին հայտնում է «Ալ Վաթանիա» գործակալությունը՝ վկայակոչելով բանակի հրամանատարության աղբյուրներ:
Թշնամու ինքնաթիռները ցածր բարձրության վրա թռել են դեպի Նաբաթիա քաղաքը և Իքլիմ աթ Թուֆահ շրջանը:
Լիբանանի զինված ուժերի հրամանատարության աղբյուրը հայտնում է, որ Իսրայելի ՌԾՈՒ նավերը խախտել են ծովային սահմանը Ալ Նաքուրա հրվանդանի մոտակայքում: