կարևոր
331 դիտում, 4 ժամ առաջ - 2024-10-01 11:19
Հասարակություն

Կարո՞ղ եք հստակ ասել, թե ո՞ր թվականից այլևս չենք ունենա բարձրագույն կրթություն չունեցող պարեկ․ Խամոյանը՝ ՆԳ փոխնախարարին

«Պարեկների համար չկա բարձրագույն կրթություն ունենալու պարտադիր պահանջ։ Մարդիկ, 5-ամսյա կուրսեր անցնելով, կարողանում են դառնալ պարեկ և հարաբերվել քաղաքացու հետ։ Կան բազմաթիվ դեպքեր, որ քաղաքացիները բողոքել են պարեկների կայացրած որոշումները և հօգուտ քաղաքացիների վճիռներ են կայացվել։ Ե՞րբ կունենաք մի պատկեր, որ պարեկները լինեն բացառապես բարձրագույն կրթություն ստացած, և կա՞ վիճակագրություն, թե ծառայությունից քանի՞ պարեկ է հեռացվել, քանի որ տարրական շփման, վարվեցողության հետ կապված բազում խնդիրներ կան»,- ԱԺ-ում դիմելով ՆԳ փոխնախարար Արփինե Սարգսյանին՝ նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։