|
Փոխարժեքներ
02 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.65 |
| EUR | ⚊ | € 442.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.7305 |
| GBP | ⚊ | £ 502.42 |
| GEL | ⚊ | ₾ 141.15 |
Տիգրանակերտի (պաշտոնական անվանումը՝ Դիարբեքիր) Սուրբ Կիրակոս հայկական եկեղեցում կազմակերպվել է պատմական հուշարձանների պահպանման թեմայով համաժողով։ Այդ մասին, Akunq.net-ի փոխանցմամբ, հայտնում է Amidahaber.com լրատվակայքի թղթակից Հասան Քյոսենը։

Աղբյուրի համաձայն՝ «Համաշխարհային պատմական կոթողների պահպանումը և ապահով փոխանցումը ապագա» թեմայով արդեն 7-րդ անգամ կազմակերպվող այս համաժողովն այս տարի առաջին անգամ տեղի է ունեցել Սուրբ Կիրակոս եկեղեցում։

Երկօրյա համաժողովի աշխատանքային լեզուներն են եղել քրդերենը, թուրքերենն ու անգլերենը։ Համաժողովի շրջանակներում ներկայացվել է 129 զեկուցում։

Դիարբեքիրի քաղաքապետարանի համանախագահ Դողան Խաթունը համաժողովի մասնակիցներին ողջունել է քրդերեն՝ ասելով․ «Բարի գալուստ հիշողության և սիրո քաղաք»։ Նա բացման խոսքում նաև նշել է, որ Ամեդը (պատմ․ Տիգրանակերտը-Ակունքի խմբ․) 33 քաղաքակրթությունների օրրան է, որը 12 հազար 500-ամյա պատմություն ունի։ Ելույթի վերջում տիկին Խաթունը UNESCO-ին կոչ է արել աջակցել Դիարբեքիրի պատմական հուշարձանների պահպանմանը։
https://amidahaber.com/diyarbakir/diyarbakirda-tarihi-kilisede-yapi-sempozyumu-201458h
Թարգմանեց Մելինե Անումյանը
Akunq.net