կարևոր
586 դիտում, 1 ամիս առաջ - 2024-10-01 15:20
Աշխարհ

Սիրիան կարող են վերածել Լիբանանի

Սիրիան կարող են վերածել Լիբանանի

Թուրքիայի կառավարությանը մոտ կանգնած սյունակագիր Աբդուլլահ Կարակուշը Milliyet թերթում հրապարակել է Թուրքիայի եւ Սիրիայի նախագահներ Էրդողանի եւ Ասադի հնարավոր հանդիպման մասին, որը տեղի կունենա ԲՐԻԿՍ-ի Կազանի գագաթնաժողովում: Տեսականորեն նման հանդիպում հնարավոր է, առավել եւս, որ 2023 թ-ից սկսվել է «երկու երկրների միջեւ հարաբերությունների փոխըմբռնման եւ հետեւանքների մեղմացման փուլը», «սկսել են վերականգնել Անկարայի եւ Դամասկոսի միջեւ կապի ուղիները»։

Մինչ այդ՝ 2022 թ-ի դեկտեմբերին, Մոսկվայում Ռուսաստանի հովանու ներքո կայացել է երկու երկրների պաշտպանության նախարարների եւ հետախուզության պետերի առաջին պաշտոնական հանդիպումը։ 2023 թ-ի մայիսին Մոսկվայում եւս մեկ քառակողմ հանդիպում տեղի ունեցավ Թուրքիայի, Սիրիայի, Ռուսաստանի եւ Իրանի արտգործնախարարների մասնակցությամբ, սակայն այդ փորձերն արտաքուստ կորցրեցին թափը 2023 թ-ի հոկտեմբերին Գազայում Իսրայելի եւ ՀԱՄԱՍ-ի միջեւ պատերազմի սկսվելուց հետո։ 2024 թ-ի հուլիսին Էրդողանը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից վերադառնալուց հետո հայտարարել էր «Սիրիայի հետ խաղաղությունը վերականգնելու» պատրաստակամության մասին՝ հաստելով, որ արտգործնախարար Հաքան Ֆիդանը կաշխատի իր սիրիացի եւ ռուս գործընկերների հետ կարգավորման գործընթացի ճանապարհային քարտեզի մշակման ուղղությամբ։ Այդ պահից սկսած՝ կողմերը հրապարակային ու գաղտնի փոխանակվում էին տարբեր ուղերձներով՝ մերթ պայմաններ դնելով նման հանդիպման համար, մերթ խոսում էին «առանց նախաբանի երկխոսություն սկսելու» պատրաստակամության մասին։ Սակայն իրավիճակը «թուլացել է», ինչը հանգեցրել է այն մտքին, որ կողմերը շատ բան չեն պայմանավորվում հանրային տիրույթում, եւ որ կան խնդիրներ, որոնց մասին նրանք լռում են, թեեւ Էրդողան - Ասադ երկխոսության ուղղությամբ միտումը պահպանվում է, եւ ընթանում է նրանց հնարավոր հանդիպման մանրամասների մշակումը։

Բայց իրավիճակը նկատելիորեն եւ որակապես սկսեց փոխվել։ Նախ, Էրդողանի գրասենյակը, որը կազմակերպել էր Կազանում Ասադի հետ հնարավոր հանդիպման մասին տեղեկատվության «արտահոսքը», հայտարարել էր՝ «նման հանդիպման մասին պայմանավորվածություն չկա»։ Երկրորդ՝ Էրդողանը սկսել է մոտիվացիոն հատկության նոր տարրեր մտցնել նման ենթադրյալ ակցիայի մեջ։ Ստամբուլում Գլխավոր ասամբլեային մասնակցելու նպատակով Նյու Յորք մեկնելուց առաջ նա հայտարարել է․ «Սիրիայում ներկայիս անդորրը նպաստում է Սիրիայում հակամարտության վերջնական լուծման որոնմանը», սակայն այդ երկրի հետ հարաբերությունների կարգավորումը Գազայի եւ Լիբանանի իրադարձությունների համատեքստում «թելադրված է Ազգային անվտանգության շահերվ»: Թուրքիան, որն ունի Սիրիայի հետ ամենաերկար ցամաքային սահմանը, այդ սահմանների անվտանգության պահպանումն առաջնահրթություն է համարում: Գազայի վերջին իրադարձություններն ու իսրայելական հարձակումները եւս մեկ անգամ ընդգծեցին Իսրայելի տարածքային նկրտումները: Էրդողանը կարծում է՝ պաղեստինյան դիմադրությունը պաշտպանում է ոչ միայն Գազան, այլեւ ամբողջ տարածաշրջանի, այդ թվում՝ Թուրքիայի անվտանգությունը: Ուստի Անկարան Սիրիայի հետ հարաբերությունների կարգավորումը դիտարկում է որպես իր տարածաշրջանային անվտանգության ամրապնդման միջոց՝ ի դեմս Իսրայելի հավակնությունների եւ Սիրիայի արեւելքում քրդական նախագծի հետ կապված ռիսկերի: Էրդողանի խոսքով՝ «մենք ցանկանում ենք, որ երկու մահմեդական երկրների ժողովուրդները գիտակցեն միասնությունը»: Նա նաեւ ողջունել Դամասկոսի ձգտումը «ընդդիմության հետ ոչ առճակատման երկխոսություն վարել» , եւ որ «Ասադի հետ բանակցելու կամք դրսեւորելով՝ մենք սպասում ենք հակառակ կողմի պատասխանին»:

Ճիշտ է, չի հստակեցվում, թե կոնկրետ ինչ է սպասում Էրդողանն Ասադից, բայց ակնհայտ է, որ նա առաջարկում է նոր, ավելի գլոբալ բանակցային օրակարգ։ Այս կապակցությամբ հայտնի թուրք փորձագետ Ռամադան Բուրսան Al Jazeera-ում գրում է, որ Թուրքիան «մտահոգված է Սիրիայի ապագայով, որտեղ ճգնաժամից ավելի քն 13 տարի անց փոխվել է ներքին դինամիկան.կառավարությունը շարունակում է վերահսկել Դամասկոսը, մինչդեռ ԱՄՆ-ի կողմից աջակցվող սիրիական ժողովրդավարական ուժերը, հայաթ թահրիր աշ-շամը եւ Սիրիայի ազատ բանակը շարունակում են ազդեցիկ ուժեր մնալ երկրի տարբեր հատվածներումԲացի այդ, կառավարության կողմից վերահսկվող շրջաններում գործում են Իրանի կողմից աջակցվող զինված խմբավորումներ, եւ Սիրիան «դառնում է Լիբանան»: Ուստի Թուրքիան կարծում է՝ «Սիրիային չի հաջողվի հեշտությամբ վերականգնել իր քաղաքական միասնությունը» եւ նրան «որպես քղաքական լուծում ապագայում կպարտադրվի կամ լիբանանյան, կամ իրաքյան զարգացման մոդելը»: Այս իրավիճակը, որն ուղղակի սպառնալիք է թուրքական սահմանին, հիմնական պատճառներից մեկն է, թե ինչու է Թուրքիան արագացնում Դամասկոսի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը:

Միեւնույն ժամանակ, Սիրիայի նկատմամբ Թուրքիայի գործողություններին ուշադիր հետեւում է Իրանը։ Նա մասնակցել է 2023 թ-ին Մոսկվայում կայացած քառակողմ հանդիպմանը, սակայն չի մասնակցել հետգա հանդիպումներին։ Անկարայում կարծում են՝ Իրանը դրդում է Դամասկոսին կոշտ դիրքորոշում որդեգրել, որ Թուրքիան նախ պետք է դուրս բերի իր զորքերընախքան որեւէ իրական կարգավորման գործընթաց սկսելը: Թեհրանը մտավախություն ունի, որ Անկարայի եւ Դամասկոսի միջեւ կարգավորումը կհանգեցնի Սիրիայում իր ազդեցւթյան կորստին, որը նա ստեղծել է պատերազմի տարիներին, ըստ սցենարի, որը «կարող է կրկնել այն, ինչ տեղի ունեցավ Բոսնիայում 1995ին Դեյթոնի համաձայնագրից հետո»: Իրանը ակտիվորեն ներկա էր Բոսնիայում 1992-1995-ին՝ աջակցելով բոսնիացիներին սերբերի դեմ: Բայց Դեյթոնի համաձայնագրից հետո նա դուրս մղվեց բեմից, չնայած նա նախատեսում էր մնալ փափուկ ուժի ինստիտուտների եւ ռազմական խորհրդատուների օգնությամբ:

Ինչ վերաբերում է Դամասկոսին, ապա նրա համար Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը ելք է մի շարք տեղական եւ տարածաշրջանային ճգնաժամերից, որոնք սասանել են քաղաքկան համակարգը, որը ձեւավորվել է Սիրիայում պատերազմի նախաճգնաժամային տարիների ընթացքում: Հայտնվելով Անկարայի եւ Թեհրանի միջեւ՝ Դամասկոսը հավասարակշռում է արտաքին խաղացողների խաչվող շահերի միջեւ։ Առաջին փուլում Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը կարող է դառնալ իրանական ազդեցության եւ ներթափանցման սահմանափակման Դամասկոսի ռազմավարության մի մասը: Հետո կարելի էր Թուրքիայի «խաղաքարտը» խաղարկել արաբական երկրների հետ։ Այնպես որ, Անկարայի եւ Դամասկոսի միջեւ շարունակվում են Ռուսաստանի միջնորդությամբ կարգավրման գործընթացի եւ այլ խաղացողների աճող տարածաշրջանային նկրտումների շուրջ առկա եւ հեռակա քննարկումները։

 

Ստանիսլավ Տարասով

Աղբյուրը՝ iarex.ru

Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի