կարևոր
4747 դիտում, 8 ամիս առաջ - 2024-03-11 12:59
Քաղաքական

8 օրվա երաշխիք էլ հնարավոր չի տալ, դուք 8 տարվա՞ երաշխիք եք տալիս, որ գազը չի թանկանա․ Խամոյանը՝ փոխնախարարին

Հիմա, մեր քաղաքացիների մեծամասնության մոտ մտավախություն կա, որ կարող են բախվել գազի գնի թանկացմանը։ Այն բոլոր խնդիրները, որոնք դուք մատնացույց արեցիք, լուծվում են ԵԱՏՄ անդամ երկրների ղեկավարների առնվազն աշխատանքային բարենպաստ պայմանների դեպքում։ Գաղտնիք չէ, որ վերջին շրջանում այդ հարաբերությունները, հատկապես՝ Ռուսաստանի և Ղազախստանի հետ լարվել, որն էլ պայմանավորված է ՀԱՊԿ-ի շրջանակներում ունեցած անհամաձայնություններով։ Եվ որքան էլ փորձենք ինքներս մեզ ու ԵԱՏՄ անդամներին համոզենք, որ ԵԱՏՄ-ի գործերը ՀԱՊԿ-ի հետ կապ չունեն, բայց դրանք փոխկապակցված են։ Այս մասին ՏԿԵ նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանին հարց ուղղեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը։

«Ես չգիտեմ՝ վերջին անգամ ՌԴ նախագահի հետ ե՞րբ են տեղի ունեցել աշխատանքային շփումներ, հեռախոսազրույց։ Էլ չեմ խոսում Ղազախստանի նախագահի մասին։ Էս խնդիրների լուծումը դուք ինչպես՞ եք պատկերացնում։ Չգիտեմ՝ որքանով եք կոմպետենտ՝ այս հարցին պատասխանելու, բայց ամեն դեպքում նախարարության քաղաքականության կրողն եք նաև» ,-ասաց Խամոյանը։

Փոխնախարարի պատասխանից զարմացած, Խամոյանը խնդրեց Վարդանյանին հստակեցնել՝  8 տարվա՞ երաշխիք են տալիս, որ գազի թանկացում չի արձանագրվելու։ «Էսօրվա աշխարհում 8 օրվա երաշխիք էլ չենք կարում տալ, դուք  8 տարին ո՞րտեղից վերցրեցիք, պարոն Վարդանյան»։

Մանրամասն՝ տեսանյութում