կարևոր
22192 դիտում, 1 ամիս առաջ - 2024-10-01 12:20
Հասարակություն Սպորտ

Անակնկալ. բռնցքամարտիկի ամուսնության առաջարկը` հաղթանակից հետո

Բռնցքամարտիկ Պարգև Խաչատրյանն իր հերթական հաղթանակից հետո ամուսնության առաջարկություն է արել Միլենա Բադայանին։

Օրեր առաջ՝ սեպտեմբերի 28-ին, Կալիֆորնիայի Լոս Անջելես քաղաքում խառը մարտարվեստի մարտիկ Պարգև Խաչատրյանը UNF-ի (UpNextFighting) հովանու ներքո անցկացրեց իր մենամարտը՝ թեթև քաշային կարգում (125 ֆունտ, 57 կգ) չեմպիոնական տիտղոսի պաշտպանության համար։ Այդ երեկո նա պետք է մենամարտեր ամերիկացի մարզիկի հետ։ Մենամարտը տեղի ունեցավ, և վերջում, հաղթանակից բացի, մարզիկն արեց այն, ինչը ոչ ոք չէր սպասում: Փայլուն հաղթանակից հետո, երբ առաջին ռաունդի վերջում խեղդող հնարքի միջոցով հաղթեց մրցակցին, նա ամուսնության առաջարկ արեց իր սիրելի ընկերուհուն: Հանդիսատեսը հիացած էր կատարվածով, և նա, իհարկե, պատասխանեց «այո»: Ինքը ՝ մարզիկը, հարցազրույցում ասել է, որ այս երեկո երկու հաղթանակ է ունեցել, և, իհարկե, հիմնական հաղթանակը նրա ընկերուհու նվիրական պատասխանն էր, և նա հասավ այն ամենին, ինչին այդքան երկար էր գնում: Նա նաև նշել է, որ երկու ամիս առաջ ռինգում ավելացրել է այս օրվա ամսաթիվը՝ դրանով իսկ ստանձնելով պատասխանատվություն հարյուր տոկոսով հաղթելու և առաջարկություն անելու։ 

Պարգև Խաչատրյանը խառը մարտարվեստով զբաղվել է Ռուսաստանում, ազատ ոճի ըմբշամարտով Սոչի քաղաքում և հանդես է եկել ու մրցել՝ որպես պրոֆեսիոնալ ըմբիշ՝ 10 տարվա փորձ ունենալով այս սպորտում: Ամերիկայում նրա մարզական կարիերայի մասին հայտնի է, որ նա կապույտ գոտի է BJJ GRAPPLING-ում։ Նա սկսել է իր մարզումները խառը մարտարվեստում երեք տարի առաջ և արդեն մեծ հաջողություններ ունի, դարձել է UNF լիգայի չեմպիոն (UpNextFighting), դրանից հետո նա երկու տիտղոսի պաշտպանություն արել և դարձել ոչ միայն լիգայի, այլև բոլոր երկրպագուների սիրելին և աստղը:

Հաջորդ մենամարտը կլինի դեկտեմբերի 14-ին, նա կպաշտպանի իր տիտղոսը և հնարավորություն կստանա պայքարել Կալիֆոռնիայի չեմպիոնի տիտղոսի համար թեթև քաշային կարգում: