|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
«Հրապարակ» թերթը գրում է. Մեկ տարի առաջ էլ ստորագրություններ էր հավաքում «Հայաքվեն»` փորձելով Արցախի հետ կապված օրինագիծ մտցնել ԱԺ: Հիմա ստորագրություններ է հավաքում եվրոպամետների թիմը: «Եվրաքվեն», հիշեցնենք, ուղղված է Եվրոպական Միությանն անդամակցության հարցով հանրաքվե անցկացնելուն: Բայց եթե «Հայաքվեն» ստորագրահավաք էր անում օրենքի տառին համապատասխան` միայն աշխատանքային օրերին ու ժամերին, վարչական շրջանների տարածքներում, ապա «Եվրաքվեին» թույլատրել են ստորագրություններ հավաքել նաեւ հանգստյան օրերին: Վարչական շրջանների աշխատակազմը, փաստորեն, իր հանգստյան օրերին աշխատանքի է գնում, որ ստորագրահավաքը սահուն ընթանա: Իսկ նրանք «բարեգործնե՞ր» են, թե՞ վարձատրվելու են հավելյալ աշխատանքի դիմաց, ոչ ոք չգիտի: