|
Փոխարժեքներ
30 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.2 |
| EUR | ⚊ | € 416.96 |
| RUB | ⚊ | ₽ 4.6098 |
| GBP | ⚊ | £ 486.75 |
| GEL | ⚊ | ₾ 139.47 |
Շախմատի միջազգային ֆեդերացիան՝ ՖԻԴԵ-ն, հրապարակել է դասակարգման հերթական աղյուսակը:
Տղամարդկանց ցանկում կա Հայաստանի 3 ներկայացուցիչ: Հայկ Մարտիրոսյանը 51-րդն է, Շանթ Սարգսյանը` 70-րդը, իսկ Գաբրիել Սարգսյանը` 93-րդը։
Վարկանիշը շարունակում է գլխավորել նորվեգացի Մագնուս Կարլսենը, որի հաջորդում են ամերիկացի Հիկարու Նակամուրան և հնդիկ Արջուն Էրիգայսին։ ԱՄՆ-ն ներկայացնող Լևոն Արոնյանը 16-րդն է, իսկ Սամուել Սևյանը՝ 41-րդը։
Կանանց աղյուսակում մեր երեք շախմատիստուհիներից Էլինա Դանիելյանը 60-րդն է, Լիլիթ Մկրտչյանը` 62-րդը, իսկ Աննա Սարգսյանը` 69-րդը։
Վարկանիշը շարունակում է գլխավորել Չինաստանի ներկայացուցիչ Հու Յիֆանը։