Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հանրակրթական ուսումնական հաստատությունների ուսուցիչները վարձատրվում են դրույքաչափով և ժամաքանակով, որքան մեծ է հանրակրթական ուսումնական հաստատության աշակերտների թվաքանակը և դասարանների (9, 12, 24, 36, 48) քանակը, այնքան բարձր է ստացվում ուսուցչի մեկ դրույքի (շաբաթական 22 դասաժամ) դիմաց ամսական վարձատրությունը, որն իր մեջ ներառում է մինչև 24% հարկային պարտավորություններ և հիմնականում տատանվում է ամսական 108 հազարից մինչև 160 հազար ՀՀ դրամի միջակայքում։
Այսօր` հանրակրթական ուսումնական հաստատություններում աշխատող ուսուցիչների միայն 38%-ն է, որ ունի մեկ դրույք (շաբաթական 22 դասաժամ) ծանրաբեռնվածություն։ Մնացած 62%-ը ունի մեկ դրույքից պակաս ծանրաբեռնվածություն։
Ուսուցիչների ծանրաբեռնվածության չափը էականորեն պայմանավորված է հանրակրթական ուսումնական հաստատությունների դասարանների թվաքանակով։ Այսինքն` որքան շատ է դպրոցի դասարանների թվաքանակը (9, 12, 24, 36, 48), այնքան բարձր է դպրոցների ուսուցիչների ծանրաբեռնվածություն աստիճանը և ամսական աշխատավարձը։
Օրինակ` մինչև 9 դասարան ունեցող հանրակրթական ուսումնական հաստատություններում նույնիսկ 1 առարկայի դեպքում 1 ուսուցիչը օբյեկտիվորեն չի կարող ունենա մեկ դրույք (շաբաթական 22 դասաժամ) ծանրաբեռնվածություն, քանի-որ կան առարկաներ (https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=154629) (աշխարհագրություն, տեխնոլոգիա, շախմատ, կերպարվեստ, երաժշտություն, ֆիզիկա, քիմիա, ինֆորմատիկա և այլն), որոնց ժամաքանակները տատանվում են շաբաթական 4-ից մինչև 6 ժամի միջակայքում։
2020թ. հունվարի 1-ից հանրակրթական ուսումնական հաստատություններում (հիմնականում տարածվում է 9 և 12 դասարաններ ունեցող դպրոցների վրա) ուսուցչի նվազագույն դրույքի (շաբաթական 22 դասաժամ) դիմաց հարկերն էլ հետը` սահմանվել է ամսական 108 հազար ՀՀ դրամ աշխատավարձ, իսկ եթե դրանից էլ հանենք 24%-ի հասնող հարկային պարտականությունները, ապա տակը կմնա 83 հազար ՀՀ դրամ ամսական մաքուր աշխատավարձ։ Եթե հաշվարկը շարունակենք, ապա շաբաթական 11 դասաժամի դեպքում կլինի 41 հազար 500 դրամ, շաբաթական 6 ժամի դեպքում կլինի մոտ 21 հազար դրամ, իսկ 4 ժամի դեպքում 19 հազար դրամ ամսական մաքուր աշխատավարձ։
Հայաստանում կան նաև շատ քիչ` մեկ տասնյակի հասնող դպրոցներ, որոնք ունեն 36-ից ավելի դասարաններ կամ միջինում 900-ից 1200 աշակերտ։ Այդօրինակ հանրակրթական ուսումնական հաստատություններում ուսուցչի մեկ դրույքը (շաբաթական 22 դասաժամ)` հարկերն էլ միասին, ամսական վարձատրվում է` 150-ից մինչև 160 հազար ՀՀ դրամ։ 160 հազարից էլ եթե հանենք մինչև 24%-ի հասնող հարկային պարտավորությունները, ապա տակը կմնա 121 հազար 600 ՀՀ դրամ ամսական աշխատավարձ։
Այսօր` հանրակրթական ուսումնական հաստատություններում աշխատող հազարավոր ուսուցիչներ ամսական ստանում են` 19 հազար ՀՀ դրամից մինչև 121 հազար ՀՀ դրամ աշխատավարձ։
ՀՀ-ում ուսուցիչները համարվում են աշխատող աղքատներ, քանի-որ իրենց ստացած աշխատավարձը անգամ չի բավարարում առաջին անհրաժեշտության ապրանքների և կենցաղային տարրական պայմանների բավարարման համար։
Նույն վիճակն է նաև բոլոր ՀՈԱԿ-ներում` մանկապարտեզներում, ամբուլիատորիաներում, մշակույթի կենտրոններում և այլ հաստատություններում։
Սեպտեմբերի 29-ի Կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանի հնչեցրած այս միտքը` «եթե մարդը 75 հազար դրամով աշխատում է, նշանակում է՝ կրթություն չի ստացել», որևէ աղերս չունի իրականության հետ։ Ընդհակառակը այսօր կրթված մարդն է աշխատող աղքատ ու հենց հասարակության կրթված և կրթող հատվածն է միջինում ստանում Փաշինյանի նշած 75 հազար ՀՀ դրամ ամսական մաքուր աշխատավարձը։