|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
«Պարեկային ծառայությունը, Խուդինյան Արթուրով, իշխանության քաղաքական պայքարի մեջ դերակատար է»,- ԱԺ ամբիոնից հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։
«Սիմոնյան Աշոտի վրա 40 կարմիր ու սև բերետավորներ հարձակվել էին, մինչև հիմա մի ոստիկան պատժված չէ»,- դիմելով ՆԳ փոխնախարար Արփինե Սարգսյանին՝ ասաց պատգամավորը։
Նշենք, որ փոխոստիկանապետը ներկայացնում էր ոստիկանության բարեփոխումներին վերաբերող օրինագիծ՝ Ոստիկանության կրթահամալիրի և Ճգնաժամային կառավարամն պետական ակադեմիան միավորելու վերաբերյալ։
Հիշեցնելով, որ ՆԳՆ-ից հայտնել են թե ծեծի դեպքով ծառայողական քննություն է ընթանում՝ Գեղամ Մանուկյանը տարակուսեց, որ 4 ամսվա ընթացքում ոստիկանությունը ծառայողական քննության մասին չգիտի։
«Այսօր Աջափնյակի դատարանում տասից ավել մեր քաղաքացիների դատն է, նայում ես խեղճ ու կրակ մի կին ոստիկան ծեծող է, նայում ես 2 մետր բոյով կարմիր բերետավորները որպես տուժող են հանդես գալիս»,- հայտարարեց Մանուկյանը։