կարևոր
3526 դիտում, 2 տարի առաջ - 2022-10-26 13:08
Քաղաքական

Առաջիկա 1-2 ամիսները հստակ պատասխանալու են հետևյալ հարցին. կլինի՞ արդյոք հայկական ազգային պետություն 2023 թվականից հետո, թե՞ ոչ. թյուրքագետ

Առաջիկա 1-2 ամիսները հստակ պատասխանալու են հետևյալ հարցին. կլինի՞ արդյոք հայկական ազգային պետություն 2023 թվականից հետո, թե՞ ոչ. թյուրքագետ

Ընդամենը 1-2 ամիս, որին կհետևի կամ ազգային զարթոնք ու պետականության վերականգնում, կամ ցեղասպանություն, նոր տարածքային կորուստներ ու արտագաղթ։ Չկա մեջտեղի տարբերակ։ Այդ մասին գրում է թյուրքագետ Վարուժան Գեղամյանը։

«Հայաստանի ժամանակակից պատմության ամենակարևոր օրերն ենք ապրում։

Առաջիկա 1-2 ամիսները լինելու են վճռական և հստակ պատասխանալու են հետևյալ հարցին. կլինի՞ արդյոք հայկական ազգային պետություն 2023 թվականից հետո, թե՞ ոչ։

Ընդամենը 1-2 ամիս, որին կհետևի կամ ազգային զարթոնք ու պետականության վերականգնում, կամ ցեղասպանություն, նոր տարածքային կորուստներ ու արտագաղթ։

Չկա մեջտեղի տարբերակ։

Կամ առաջինը, կամ երկրորդը։

Կամ #հավերժականՀայաստան , կամ #հակաՀայաստան ։

Առաջինի համար միակ իրական ելքը նոր ազգային իշխանություն ունենալն է, իսկ երկրորդը կլինի, եթե շարունակենք ձևացնել, որ ոչինչ էլ չի կատարվել ու «գլուխներս կախ մեր գործը անենք», այսինքն ուղղակի նստենք ու զբաղվենք ինքնախաբեությամբ։

Ընտրությունը պարզ է։

Մնում է բոլորս այն կատարենք։

Հայաստանի ժամանակակից պատմության ամենավճռական օրերն ենք ապրում...»։