| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            ԱԴԾ-ի աշխատակիցները Ինգուշեթիայում մի շարք ահաբեկչություններ են կանխել։ Հանցագործներին ձերբակալելիս նրանցից մեկը կրակ է բացել և ոչնչացվել։ Այս մասին հայտնել են ՌԴ ԱԴԾ Հանրային կապերի կենտրոնից։
Նշվում է, որ Մագասում և Նազրանում կանխվել է տեղի ութ բնակիչների հակաիրավական գործունեությունը, որոնք «նախապատրաստում էին դիվերսիաներ տարածաշրջանի էներգետիկ ենթակառուցվածքների օբյեկտներում և հարձակումներ իրավապահ մարմինների աշխատակիցների վրա»:
«Ձերբակալման ժամանակ հանցագործներից մեկը զինված դիմադրություն է ցույց տվել և կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ ստացել, մյուսները ձերբակալվել են»,-ասվում է հաղորդագրության մեջ:
Հանցագործների բնակության հասցեներում և կահավորված թաքստոցներում հայտնաբերվել է մոտ 10 կգ տրոտիլային համարժեքով ինքնաշեն պայթուցիկ սարք, նռնականետ, 5 ինքնաձիգ, 9 ատրճանակ, 11 նռնակ՝ պայթուցիչներով, տարբեր տրամաչափի ավելի քան 8,5 հազար փամփուշտ, տեղեկատվության էլեկտրոնային կրիչներ: Նրանց կողմից օգտագործվող կապի միջոցներում հայտնաբերվել են մարտական գործողություններ վարելու խորհուրդներ, պայթուցիկ և հրկիզող սարքեր հավաքելու հրահանգներ:
Կադրերը՝ տելեգրամյան ալիքում։