Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մեկնաբանելով իրավիճակը՝ Արաբական Միացյալ Էմիրությունների Al Bayan լրատվական կայքը նշում է․ «Իսրայելը սկսում է իրապես ուրվագծել Մերձավոր Արեւելքում ռազմավարական փոփոխություններ իրականացնելու իր ձգտումները՝ հարվածի տակ դնելով արդեն լիբանանյան պետականությունը», թեեւ պաշտոնապես հայտարարվում է նրա ձգտման մասին՝ «հասնել ընդամենը Լիբանանի հետ սահմանային գոտու ընդլայնմանը մինչեւ 10 կիլոմետրանոց գոտի»: Բայց իրականում Լիբանանը «տանում են Գազայի ճանապարհով»՝ իրականացնելով 2006 թ-ի հուլիսյան պատերազմից ի վեր աննախադեպ լայնածավալ ավերիչ օդային ներխուժում։ Այս կապակցությամբ իսրայելցի ռազմական ստրատեգները Գազայի ճակատից լիբանանյան ճակատի անջատման բեմ են նկարում՝ ոչնչացնելով «Հըզբոլլահը»:
Սակայն ամեն ինչ ավելի բարդ է, քանի որ, ինչպես ենթադրում են ամերիկացի փորձագետները, «կարող է ձեւավորվել դիմադրության միասնական ճակատ Գազայի եւ Լիբանանի մասնակցությամբ, եւ այդ ժամանակ, նրանց կարծիքով, «պատերազմը կթեւակոխի ավելի ծանր եւ մասշտաբային փուլ, եւ այն դժվար կլինի կանգնեցնել»: Նրանք չեն թաքցնում այն մտավախությունները, որ «պատերազմը Գազայի պես կոչնչացնի Լիբանանը, իսկ հետո գլորվելու է տարածաշրջանային համապարփակ պատերազմի անդունդը»: Ի դեպ, իրադարձությունների հետագա զարգացման հենց այս սցենարն է մատնանշում Էրդողանը՝ հայտարարելով՝ «Լիբանանը Իսրայելի ցեղասպանության, օկուպացիայի եւ ներխուժման քաղաքականության նոր թիրախն է»:
Հիմա եկեք նշենք այլ կարեւոր նրբերանգներ: ԱՄՆ-ը բացահայտ եւ հրապարակավ հայտարարում է՝ Նասրալլայի վերացումը եւ Բեյրութին հարված հասցնելը Իսրայելը նրանց հետ չի համաձայնեցրել։ Պետք է ենթադրել՝ Նեթանյահուն վախենում էր տեղեկատվության արտահոսքից, որը կարող էր ԱՄՆ-ից փոխանցվել Իրանին եւ այնտեղից «Հըզբոլլահին»։ Սա առաջին։ Իսրայելը հերթական անգամ տորպեդահարեց միջնորդների՝ ԱՄՆ-ի, Քաթարի և Եգիպտոսի ջանքերը՝ Գազայում հրադադարի հասնելու համար: Ներկայումս տեղեկություններ չկան ՀԱՄԱՍ-ի նոր առաջնորդ Յահյա Սինվարի սպանության մասին։ The Street Journal-ը, վկայակոչելով ԱՄՆ պաշտոնյաներին, հայտնում է` «քիչ հավանական է, որ Գազայում Իսրայելի եւ ՀԱՄԱՍ-ի միջեւ հրադադարի մասին համաձայնությունը ձեռք բերվի մինչեւ Բայդենի՝ հաջորդ տարվա հունվարին պաշտոնը լքելը»: Ճիշտ է, կարելի է ենթադրել, որ ԱՄՆ-ն եւ արեւմտյան գործընկերները կստիպեն Իսրայելին ինչ-որ «հրադադար» ստորագրել «Հըզբոլլահի» հետ, բայց այն այդ շարժումը դուրս կբերի «Գազայի խաղից», ինչի համար անհրաժեշտ են ժամանակ եւ հսկայական դիվանագիտական ջանքեր»: Սակայն գլխավորն այն է, որ «Նեթանյահուն համառորեն էպիկենտրոն է քաշում Իրանին», որը «կարող է արձագանքել «Հըզբոլլահի» հաշվեհարդարի հարվածի միջոցով, եւ որը, ըստ ԱՄՆ-ի պաշտոնյաների հայտարարությունների՝ Իսրայելի համար դժվար կլինի ոչնչացնել։ Սակայն ուշագրավն այն է, որ նախ՝ իսրայելական բանակը հայտարարել է ավելի լայն պատերազմի պատրաստակամության մասին, երկրորդ՝ Իսրայելը խնդրել է ԱՄՆ-ին զորք ուղարկել տարածաշրջան՝ նախապատրաստվելով Իրանի պատասխան գործողություններին: Այսինքն՝ Իսրայելն անում է այն, ինչ ուզում է՝ առանց Վաշինգտոնի հետ խորհրդակցելու, իսկ հետո շտապում է նրանից պաշտպանություն փնտրել։
Բայց ո՞վ կարող է այժմ փոխել իրադարձությունները Մերձավոր Արեւելքում, եւ ո՞վ կարող է թողնել վերահաս տարածաշրջանային լայնածավալ պատերազմ. Ավաղ, հարցերն առայժմ միայն հնչում են հռետորական։
Ստանսիլավ Տարասով
Աղբյուրը՝ iarex.ru-ի
Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի