կարևոր
13057 դիտում, 1 ամիս առաջ - 2024-09-30 23:00
Տարածաշրջան

Իրանի նախագահը Ռուսաստանի հետ ամուր համագործակցության հեռանկարներ է տեսնում

Իրանի նախագահը Ռուսաստանի հետ ամուր համագործակցության հեռանկարներ է տեսնում

Իրանի նախագահ Մասուդ փեզեշքիանը Իրանը տարանցիկ և տարածաշրջանային գազային հանգույց դարձնելու մասին համաձայնագիրը երկու երկրների շահերի ապահովման, ինչպես նաև տարածաշրջանում կայուն զարգացման,  աճի և տնտեսական թռիչքի ստեղծման նպատակով համագործակցության հիանալի օրինակ է անվանել: Այդ մասին նա հայտարարել է պաշտոնական այցով Թեհրանում գտնվող ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ հանդիպման ժամանակ․

«Մենք կարծում ենք, որ եթե Իրանի և Ռուսաստանի կարևոր համատեղ նախագծերը հասնեն իրագործման փուլին, դրանք մեծ հնարավորություններ կստեղծեն երկու երկրների համար պատժամիջոցների դեմ պայքարում», - ընդգծել է Իրանի նախագահը: 

«ԱՄՆ-ն ցանկանում է պահպանել իր հեգեմոնիան, որպեսզի մեկուսացնի այնպիսի երկրներին, ինչպիսիք են Իրանը և Ռուսաստանը։ Բայց մենք պետք է հակազդենք դրան, այդ թվում՝ այնպիսի ձևաչափերով, ինչպիսիք են ՇՀԿ-ն, ԲՐԻԿՍ-ը», - նշել է նա։ 

Միշուստինն իր հերթին նշել է․ «Կարծում եմ, որ չնայած այն բանին, որ վերջին յոթ ամիսների ընթացքում մեր համատեղ ապրանքաշրջանառությունն աճել է 6,5 տոկոսով, հսկայական ներուժ կա Ռուսաստանի և Իրանի էներգետիկայի, տրանսպորտի, արդյունաբերության, առևտրային և մշակութային-հումանիտար հարաբերությունների ոլորտներում համագործակցության ընդլայնման համար», - նշել է նա: