կարևոր
829 դիտում, 1 ամիս առաջ - 2024-10-01 11:29
Հասարակություն

Քաղաքացիներին ապօրինի տուգանող պարեկները պատասխանատվության ենթարկվո՞ւմ են․ Դանիելյանը՝ ՆԳ փոխնախարարին

Աժ-ում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը, դիմելով ՆԳ փոխնախարար Արփինե Սարգսյանին, հիշեցրեց որ ակցիաներին մասնակցած մեծ թվով քաղաքացիների մեքենաները դեռ գտնվում են տուգնային հրապարակում, նաև հիշեցրեց Պարեկային ծառայության պետի՝ պատգամավորին տրված պատասխանը, թե՝ «ինչքան պետք է, այդքան էլ կպահենք»։
«4 ամիս է՝ ակցիա իրականացնող մեր քաղաքացիների ավտոմեքենաները հատուկ պահպանվող տարածքում են։ Իմ հարցին՝ «մինչև ե՞րբ եք պատրաստվում պահել մեքենաները», պարեկային ծառայության պետը պատասխանում է՝ «ինչքան պետք ա, էդքան էլ կպահվեն»: Այսինքն սա՞ է պատասխանը, սա՞ է ձեր բարեփոխումները, որ պարեկային ծառայության պետը ԱԺ պատգամավորին ոչ թե ասում է՝ «օրենքը սա է, այսքան է խախտումը», այլ ասում է՝ «ինչքան ուզենք այդքան էլ կպահենք»»։

 Պատգամավորը նաև մտահգիչ պատկերի մասին ներկայացրեց, առ այն, որ պարեկները շատ հաճախ ապօրինի են տուգանում քաղաքացիներին, և, դատարանում հօգուտ քաղաքացիների կայացված վճիռները դրա վկայումն են։
 

Մանրամասն՝ տեսանյութւոմ։