կարևոր
1198 դիտում, 1 ամիս առաջ - 2024-09-30 12:26
Քաղաքական

Ինչո՞ւ Փաշինյանը արհամարեց Բայդենի «հրաժեշտի» ընդունելությունը. Սուրեն Սարգսյան

Ինչո՞ւ Փաշինյանը արհամարեց Բայդենի «հրաժեշտի» ընդունելությունը. Սուրեն Սարգսյան

«Ինչո՞ւ Փաշինյանը արհամարեց Բայդենի «հրաժեշտի» ընդունելությունը։ Այս մասին գրում է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը։

Ինձ մոտ հարց է առաջացել, թե ինչու Փաշինյանը չմասնակցեց Բայդենի կազմակերպած հրաժեշտի ընդունելությանը՝ Նյու Յորքում: Ըստ ընդունված կարգի՝ ԱՄՆ նախագահն ընդունելության է հրավիրում ՄԱԿ անդամ պետությունների ղեկավարներին, ովքեր մասնակցում են ԳԱ նստաշրջանին:

Այս տարի հարյուրավոր երկրների ղեկավարներ մասնակցել են այս ընդունելության, որը տեղի է ունեցել Մետրոպոլիտեն թանգարում սեպտեմբերի 25-ին՝ երեկոյան ժամը 18:00-ին: Այդ օրը Փաշինյանը հանդիպել է Էրդողանի հետ, սակայն Էրդողանը, ավարտելով բոլոր հանդիպումները, մեկնել է ԱՄՆ-ից՝ չմասնակցելով ընդունելությանը:

Կարծում եմ այդ ընդունելությանը չմասնակցելը անհարգալից վերաբերմունք էր հեռացող նախագահի հանդեպ: «Մեկա դու գնացող ես» մոտեցումը սխալ էր:

Բայդենին պետք է հանդիպեր, թեկուզ կարճատև զրույց ունենար: Էլ չեմ ասում, թե անձամբ ինչ աննախադեպ աջակցություն է ստացել հեռացող Բայդենի վարչակազմից:

Հաջորդ կարևոր պահը. մեր նախկին դեսպններն ու նախարարներն էլ կփաստեն, որ հեռացող պաշտոնյաները իրենց գործըննկերներին հարցնում են «I have limited time left in office. What can I do for you?»: Իհարկե այստեղ ԱՄՆ-ից կարելի է ինչ-որ բան խնդրել և ստանալ, ինչպես հաճախ արել են աշխարհի տարբեր առաջնորդներ, այդ թվում մեր նախկին երեք վարչակազմերի ներկայացուցիչները: Իհարկե, նման բաների մասին Մակունցը պետքա գլխի գցեր Փաշինյանին, եթե իհարկե տեղյակ է տենց բաներից»: