կարևոր
268 դիտում, 2 ժամ առաջ - 2024-09-30 22:31
Հասարակություն

Երևանում վերսկսվում է «Լույս Արցախի մանուկներին» ծրագիրը

Երևանում վերսկսվում է «Լույս Արցախի մանուկներին» ծրագիրը

ՀԱՍԵ Արցախի թեմի հայտարարություն է տարածել, որում ասվում է․

 «Սիրելի արցախցիներ,

Մինչ 2023թ. Արցախի ժողովրդի բռնի տեղահանումը Արցախի թեմում գործող «Լույս Արցախի մանուկներին» ծրագիրը վերսկսվել է Մայր Հայաստանում’ համագործակցությամբ «Դանիական–հայկական բարեգործական առաքելության» հետ:

Առաջին երկու խմբերը 2023թ. հոկտեմբեր ամսից իրենց աշխատանքներն սկսել են Երևանի Սուրբ Խաչ եկեղեցում: Իսկ 2024թ. ուսումնական տարվա սկզբին ավելացել են ևս երկուսը, որոնք գործում են Երևան քաղաքի Բաղրամյան 59գ հասցեում:

Ծրագրի շրջանակում երեխաները ուսումնասիրում են Աստվածաշունչը եւ դաստիարակվում Աստծո խոսքով:

Դասերին մասնակցել կարող են 8-15 տարեկան երեխաները:

Ընդունելություն.

— Երևան քաղաքի Սուրբ Խաչ եկեղեցի, յուրաքանչյուր շաբաթ օրերին ժամը 13:00-ին,

— Երևան քաղաք, Բաղրամյան 59գ, շաբաթ օրերին ժամը 15:00-ին և կիրակի օրերին ժամը 15:00-ին:

Գրանցվելու և մանրամասների համար զանգահարել հետևյալ հեռախոսահամարով` +37497751276»: