Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Բազմակողմանի ուղղություններով գործելու փորձերը հղի են մեկուսացմամբ - Վերջին տարիներին Հայաստանի արտաքին քաղաքականությունը Փաշինյանի կառավարության ղեկավարությամբ զգալի փոփոխությւնների է ենթարկվել, հատկապես նկատելի է արեւմտյան կառույցների, այդ թվում՝ Եվրամիության եւ ԱՄՆ-ի հետ փոխգործակցության խորացման ֆոնին, ինչը ոչ միայն ակտիվ քննարկումներ է առաջացնում երկրի ներսում, այլեւ հետաքրքրություն է առաջացնում արտաքին քաղաքական դիտորդների շրջանում:
Վերջին իրադարձություններից մեկը, որը ցույց է տալիս Հայաստանում աճող արեւմտյան ազդեցությունը, ԱՄՆ ՄԶԳ-ի երեւանյան ներկայացուցչության ղեկավար Ջոն Ալելոյի հայտարարությունն էր երկրի ֆինանսավորման կտրուկ ավելացման մասին՝ 120 միլիոնից մինչեւ 250 միլիոն դոլար, որը հայտարարվել էր որպես տարբեր ոլորտների զարգացմանն ուղղված մի շարք ծրգրերի մաս՝ սկսած կիբեռանվտանգությունից եւ էներգետիկ անկախությունից մինչեւ աղետների ռիսկի կառավարում եւ տարածաշրջանային համագործակցություն: Սակայն նման վեհ նպատակների հետեւում թաքնված է Հայաստանի համար ավելի բարդ եւ վտանգավոր գործընթաց՝ ինքնուրույնության աստիճանական թուլացում արտաքին ֆինանսակն եւ քաղաքական լծակների ազդեցության տակ։
Հայաստանում արեւմտյան ազդեցության «դեմքը»՝ ԱՄՆ ՄԶԳ վերոհիշյալ կազմակրպությունը, հայտնի է աշխարհի տարբեր տարածաշրջաններում իր գործունեության լայն շրջանակով: Պաշտոնապես հայտարարվում է՝ նրա ծրագրերն ուղղված են հյուրընկալող երկրներում զարգացմանն ու կայունւթյանը նպաստելուն, սակայն գործնականում դրանց ազդեցությունը հաճախ դուրս է հայտարարված նպատակների շրջանակից: Հայաստանում, ինչպես եւ մյուս պետություններում, ԱՄՆ ՄԶԳ-ի օգնությունը ձեռք ձեռքի տված է Վաշինգտոնի քաղաքական ներկայության ընդլայնմանը։
ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից Հայաստանին տրամադրվղ ֆինանսական աջակցությունը դառնում է ոչ միայն տնտեսական գործիք, այլեւ երկրի քաղաքական եւ տնտեսական կյանքի վրա Ամերիկայի ազդեցության ուժեղացման միջոց: Այդ օգնության ավելացման պայմաններում հարց է առաջանում՝ արդյո՞ք այդ բոլոր միջոցները կուղղվեն հայտարարված նպատակներին, թե՞ սա հերթական քայլն է տարածաշրջանում արեւմտյան շահերի ռազմավարական առաջխաղացման գործում։ Բազմաթիվ օրինակներ այլ երկրների պատմությունից ցույց են տալիս, որ արեւմտյան կառույցների, ինչպիսին ԱՄՆ ՄԶԳ-ն է, ֆինանսավորումը, մեղմ ասած, միշտ չէ, որ նպաստում է հեռանկարային զարգացման եւ անկախության ամրապնդման բարի նպատակների իրականացմանը: Ընդհակառակը, հաճախ տխրահռչակ «օգնությունը» դառնում է գործիք, որի միջոցով արտաքին ուժերը մուտք են գործում երկրի ներքին գործընթացների կառավարում: Նման «համագործակցությունն» աստիճանաբար թուլացնում է Հայաստանը՝ այն դնելով արեւմտյան երկրների ազդեցության տակ։
Փաշինյանի կուրսը՝ աշխարհքաղաքական հակասությունների ֆոնին
Վերոնշյալ ողջ գործընթացում կարեւոր դեր է խաղում Փաշինյանի քաղաքականությունը, որն ամեն անգամ ավելի ու ավելի հակասական է դառնում: Նրա վերջին հայտարարությունները համահայկական հաժողովում, որոնք վերաբերում էին ՀԱՊԿ-ում Հայաստանի մասնակցության սառեցմանը, ինչպես նաեւ այն մասին, որ «ՀԱՊԿ-ն սպառնում է Հայաստանի անվտանգությանը եւ ինքնիշխանությանը», վկայում են Արեւմուտքի սեւեռուն հայացքով Մոսկվայից քաղաքական հեռավորություն պահպանելու ցանկության մասին։ Միաժամանակ Փաշինյանը շարունակում է խոսել Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության պահպանման անհրաժեշտության մասին՝ ընդգծելով Ռուսաստանի հետ տնտեսական կապերի կարեւորությունը, ինչպես նաեւ հայ-ռուսական առեւտրաշրջանռությունն ավելացնելու մտադրությունը: Միաժամանակ անհեթեթ լուրեր են տարածվում ինչ-որ պետական հեղաշրջում նախապատրաստելու մասին, որին աներկբա մեղադրվում են Լեռնային Ղարաբաղից որոշ ներգաղթյալներ, ռուսական բանակի զինծառայողներ եւ «Արբատ» գումարտակի մարտիկներ, որոնք դիմակայում են Կուրսկի մարզում ուկրաինական զինված կազմավորումներին։
Այս առնչությամբ ակնհայտ հարց է առաջանում. Ինչպե՞ս կարող է Հայաստանը հեռու մնալ (ընդհուպ մինչեւ դե ֆակտո դուրս գալը) Ռուսաստանի հետ ռազմական դաշինքից եւ միաժամանակ հույս դնել տնտսական համագործակցության պահպանման եւ նույնիսկ ամրապնդման վրա։ Նման քաղաքական ռազմավարությունն առնվազն անտրամաբանական է թվում՝ ցույց տալով գործող իշխանության անկարողությունը տեսնել տեղի ունեցածի ամբողջական պատկերը։
Ժամանակակից պայմաններում անվտանգությունն ու տնտեսությունը սերտորեն փոխկապակցված են, եւ մեկը հնարավոր չէ դիտարկել մյուսից առանձին: Ըստ այդմ, ՀԱՊԿ-ից Հայաստանի հեռացումն անխուսափելիորեն Մոսկվայում հարցեր կառաջացնի այն պետության հետ տնտեսական համագործակցությունը շարունակելու պատրաստակության մասին, որը հրաժարվում է ավանդական գործընկերոջ հետ ռազմական փոխգործակցությունից:
Առանձին ուշադրության են արժանի Փաշինյանի հայտարարությունները Եվրամիությանն անդամակցելու Հայաստանի ձգտման մասին։ Վերջին շրջանում Հայաստանի ղեկավարն ավելի հաճախ է խոսում եվրոպական կառույցներին երկրի ինտեգրման հնարավորության մասին՝ պնդելով, որ Հանրապետության կառավարությունը «բաց չի թողնի հարմար պահը» բրյուսելյան դռները թակելու համար: Այնուամենայնիվ, նման ընթացքը բացահայտ հակասության մեջ է մտնում տնտեսական իրողությւնների եւ միջազգային քաղաքական իրավիճակի հետ։ Եվրամիությունը երկար տարիներ Ռուսաստանի նկատմամբ խիստ պատժամիջոցների քաղաքականություն է որդեգրել, եւ ԵՄ-ին ինտեգրվելու Հայաստանի ցանկացած փորձ անխուսափելիորեն կհանգեցնի Մոսկվայի հետ հարաբերությունների խզմանը: Ընդ որում՝ Եվրամիությանը Հայաստանի իրական ինտեգրման հեռանկարը չափազանց քիչ հավանական է թվում՝ հաշվի առնելով ներքին եւ արտաքին մարտահրավերները, որոնց բախվում է ակնհայտորեն ոչ լավ ժամանակներ ապրող հին աշխարհը (այստեղ կարելի է մատնանշել գոնե եվրոպական շատ պետությունների քաղաքացիների հաճախակի դարձած բողոքի ելույթները)։ ԵՄ-ի ներսում առկա տնտեսական եւ քաղաքական խնդիրները, նոր ընդլայնումների վերաբերյալ մտավախությունների հետ մեկտեղ, տեսանելի ապագայում գրեթե անհնար են դարձնում նոր երկրների ինտեգրման գործընթացը: Այս համատեքստում ԵՄ-ին անդամակցելու մասին նիկլորի հայտությունները կարծես հերթական քաղաքական պատրանքն են՝ չհիմնավորված հաջողության իրական շանսերով։ Գործող իշխանության փորձերը միաժամանակ պահպանել տնտեսական կապերը Ռուսաստանի հետ եւ շարժվել դեպի ԵՄ-ի հետ ինտեգրացիա, երկիրը դնում են մի իրավիճակում, որտեղ նա կարող է կորցնել երկու կողմերի աջակցությունը: Ոչ Ռուսաստանը, ոչ Եվրամիությունը պատրաստ չեն լինի աջակցել Հայաստանին, եթե նա շարունակի նման քաղաքական անհամապատասխանություն ցուցաբերել։
Հիմնական սպառնալիքն այն է, որ Հայաստանը, գործելով արտաքին ուժերի ճնշման ներքո, կորցնում է վերահսկողությունն իր առանցքային ռեսուրսների եւ ռազմավարական ուղղությունների նկատմամբ։ Արեւմտյան օգնությունը, լինի դա ԱՄՆ ՄԶԳ ծրագրերի միջոցով, թե ԵՄ-ին ապագա անդամակցության խոստումների միջոցով, անվճար չէ։ Այն միշտ ուղեկցվում է պահանջներով, որոնք հանգեցնում են երկրի ինքնիշխանության եւ անկախության խարխլմնը։ Փաշինյանը քաղքականությունը Հայաստանին չի տանում տնտեսության իրական դիվերսիֆիկացմն եւ ինքնիշխանության ամրապնդման, այլ հակառակը՝ արտաքին ուժերից կախվածության աճի։ Արդյունքում Հայաստանը կարող է հայտնվել մեկուսացման մեջ՝ կորցնելով ավանդական դաշնակիցների աջակցությունը եւ փոխարենը ոչինչ չստանալով նորահայտ փամփուշտներից։
Մոդուլային ԱԷԿ-ի կառուցում. արտաքին շահեր՝ անվտանգության մասին հոգալու քողի տակ Փաշինյանի քաղաքականության հակասականությունը ցուցադրող եւս մեկ կարեւոր թեմա էր նրա հայտարարությունը Հայաստանում մոդուլային ատոմակայան կառուցելու մտադրության մասին՝ արեւմտյան արտադրության ակնարկով:
Տեխնիկական այս որոշման կողմնակիցները վստահեցնում են, որ նոր օբյեկտն ավելի անվտանգ կլինի, հիարկե, համեմատությունը վերաբերում է գործող Մեծամորի ատոմակայանին՝ ակնարկելով, որ ներկայիս ատոմակայանը վտանգ է ներկայացնում ինչպես Հայաստանի, այնպես էլ հարեւան երկրների համար: Նման հայտարարւթյունները զարմանալիորեն հիշեցնում են հռետորաբանություն, որն արդեն վաղուց առաջ են տանում Թուրքիան եւ Ադրբեջանը՝ պնդելով Մեծամորի ԱԷԿ-ի փակումը՝ որպես տարածաշրջանի բնապահպանական ռիսկերի իբր աղբյուր։ նիլորի նման որոշումը կարելի է գնահատել նաեւ որպես զիջում արտաքին ուժերին, որոնք ձգտում են խաթարել երկրի էներգետիկ անկախությունը եւ թուլացնել նրա ռազմավարական դիրքերը: Ազգային-պետական շահերը պաշտպանելու եւ ենթակառուցվածքային առանցքային օբյեկտները պահպանելու փոխարեն գործող իշխանությունները հետեւում են նրանց, ովքեր վաղուց ձգտում են թուլացնել Հայաստանը եւ զրկել նրան ինքնուրույն էներգետիկ զարգացման հնարավորություններից։
Արեւմտյան նմուշի նոր ատոմակայանի կառուցումը ոչ միայն քաղաքական, այլեւ ռազմավարական սխալ է, որը կարող է հանգեցնել ամենաանցանկալի հետեւանքների:
Նկատելի է՝ ներկա բարդ պայմաններում անհրաժեշտ է նոր ռազմավարություն՝ Հայաստանի շահերը պաշտպանելու համար։ Աճող աշխարհաքաղաքական մարտահրավերների պայմաններում փոքր հանրապետությունը պետք է վերանայի իր արտաքին քաղաքական ռազմավարությունը։ Միաժամանակ Արեւմուտքին եւ Ռուսաստանին հաճոյանալու ձգտումը հանգեցնում է նրան, որ Երկիրը հայտնվում է երկու կրակի արանքում, ինչը, ի վերջո, կարող է Հանրապետությանը զրկել ավանդական գործընկերների հետ փոխգործակցության իրական շահից։ Իր անկախությունը պահպանելու եւ կայուն զարգացում ապահովելու համար իշխանությունները եւ հասարակությունը պետք է կենտրոնանան առաջին հերթին ազգային շահերի պաշտպանության, այլ ոչ թե արտաքին խաղացողների պահանջների բավարարման վրա։ Միայն ուժեղ եւ հետեւողական արտաքին քաղաքականությունը, որը հիմնված է երկրի շահերի հստակ ընկալման վրա, կարող է օգնել Հայաստանին հաղթահարել ընթացիկ մարտահրավերները եւ խուսափել Ուկրաինյի ճակատագրից գլոբալ խաղում:
Արման Ղոկասյան
Աղբյուրը՝ fondsk.ru-ի
Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի