|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն ԵՄ, ՄԱԿ-ի և ԵԱՀԿ ներկայացուցիչների հետ քննարկել է իրավիճակը Կովկասում։ Այս մասին, ըստ Yerkir.am-ի, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Խորհրդակցությանը մասնակցել են Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տիվո Կլարը, ՄԱԿ-ի ներկայացուցիչ Ջիհան Սուլթանօղլուն և Հարավային Կովկասում ԵԱՀԿ հատուկ ներկայացուցիչ Ռուդոլֆ Միխալկուն:
«Տեղի ունեցավ մտքերի հետաքրքիր փոխանակում տարածաշրջանային անվտանգության վերաբերյալ՝ Անդրկովկասում անվտանգության և կայունության վերաբերյալ ժնևյան քննարկումների համատեքստում: Հատուկ ուշադրություն է դարձվել Վրաստանի և Հարավային Օսիայի սահմանային շրջանում տիրող իրադրությանը: Քննարկվել են Վրաստանի և Հարավային Օսիայի միջև լարվածության թուլացման ուղղությամբ հետագա հնարավոր քայլերը»,- նշված է ՌԴ ԱԳՆ-ի տարածած հայտարարության մեջ: