|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը կորցրել է իր ուժը կրած կորուստների պատճառով: Այդ մասին РИА Новости-ի հետ զրույցում ասել է Իրանի ռազմական հետախուզության ղեկավար Սաադ Մուզհեր Ալ Ալյաքը:
«Խմբավորումը կորցրել է տարածքներ պահելու ունակությունը և այժմ որդեգրել է «մուկն ու կատու» սկզբունքը»,- ասել է նա:
Ալ Ալյաքի խոսքով` ԻՊ-ի ղեկավար Աբու Բաքր ալ Բաղդադին ներկայումս տեղաշարժվում է Իրաքի և Սիրիայի միջև ընկած շրջաններում, Իրանի անապատային տարածքում, Թուրքիայի հետ սահմանակից տարածքներում, որտեղ բացակայում են զինված ուժերը: