Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Բլոգեր Ալեքսանդր Լապշինը, ով օրեր առաջ ազատվել է Բաքվի բանտից, իր ՖԲ էջում գրառում է թողել:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի Դաշնության և Իսրայելի քաղաքացի, բլոգեր Ալեքսանդր Լապշինը լքել է Ադրբեջանը` մեկնելով Իսրայել:
Լապշինը ձերբակալվել էր 2016 թվականին Բելառուսում՝ Ադրբեջանի հարցման համաձայն: Պաշտոնական Բաքուն բլոգերին «սև ցուցակ»-ի մեջ էր ներառել առանց իրենց հետ համաձայնեցնելու Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն այցելելու պատճառով:
«Ամաչում եմ խոստովանել, որ ադրբեջանական բանտում հայտնվելուց առաջ ես հավատում էի, թե ղարաբաղյան կոնֆլիկտը, որը շատ վիճելի հարց է, կլուծվի Ադրբեջանի ազգային սահմանները հարգելու միջոցով: Ինչ հիմարն էի ես: Ադրբեջանը դեռ 1988-ին է ահաբեկչություն իրականացրել հայերի նկատմամբ` Բաքվում, Սումգայիթում և Ղարաբաղում:
Իմ մեղադրական եզրակացության մեջ, որը ստորագրել էր Ադրբեջանի գլխավոր դատախազը, բառացիորեն գրված էր հետևյալը. «Մեղադրյալ Լապշինը օկուպացված Ղարաբաղի շրջանն անվանել է «Արցախ»»: Առավոտից երեկո հանդուժողականության մասին խոսող Ադրբեջանը Ղարաբաղի հայկական անվանման` «Արցախ»-ի կիրառումը համարում է անօրինական: Այսինքն` հայոց լեզուն օրենքից դուրս է: Ստացվում է, որ հայերը չպետք է խոսեն հայոց լեզվով, չպետք է ունենան իրենց կրոնը, քանի որ, ըստ հետախույզ Թալիբովի, «Հայերի ցեղասպանությունը մտացածին է, եթե թուրքերը նրանց մորթեին, մենք ավելի քիչ խնդիրներ կունենայինք»:
Գեբելսը նյարդային ծխում է…
Հայե'ր, դուք դիմանում եք: Այդ մարդիկ ձեզ ցանկանում են մեռած տեսնել, և վերջակետ: Եվ եթե դուք բանակցությունների արդյունքում կամ Հայաստանի դիրքերի թուլացման արդյունքում կորցնեք Ղարաբաղը, իմացեք, որ նրանք կգան և ձեզ կմորթեն այնպես, ինչպես վարվել են թուրքերը 100 տարի առաջ: Նրանց գազանացումը անցել է բոլոր սահմանները»:
Լապշինն իր գրառումն ավարտել է հեշթեգով` «Ազերոմարազմ»:
Հիշեցնենք, որ Ադրբեջանի նախագահից ներում ստանալուց հետո բլոգեր Ալեքսանդր Լապշինն իբր անմիջապես նամակ է գրել Իլհամ Ալիևին: «Այժմ ես ստացել եմ անվիճելի ապացույցներ` Ղարաբաղը կա և կլինի Ադրբեջանի հողը: Հուսով եմ, որ Ղարաբաղի հարցը կկարգավորվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքով»,- նշված է եղել նամակում:
Հայաստանի քաղաքական շրջանակները հայտարարեցին, որ նամակը գրվել է Ադրբեջանի իշխանությունների ճնշման ներքո: Լապշինի այսօրվա գրառումը գալիս է ապացուցելու, որ այդ վարկածը ճիշտ էր: