կարևոր
1909 դիտում, 4 շաբաթ առաջ - 2024-04-04 16:13
Քաղաքական

Թե բա՝ պատրաստ չենք գործիք դառնանք, տո լավ, հա՞․ թուրքական գործիք են․ Շարմազանով

Քիչ անց տեղի է ունենալու Սերժ Սարգսյանի և մյուսների գործով դատական նիստը։ Մինչև նիստի մեկնարկը, դատարանի բակում լրագրողների հարցերին պատասխանել է  ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը։

Նա անդրադարձել է Փաշինյանի վարած արտաքին քաղաքականությանը՝ ընդգծելով, որ Փաշինյանը ոչ թե Հայաստան-ԵՄ հարաբերություններ է հաստատում և խորացնում Հայաստանի եվրոինտեգրացիա, այլ ինքը Հայաստանը սարքում է երկրորդ հակառուսաստան։ Շարմազանովի գնահատմամբ՝ այսպես Փաշինյանը մեր երկիրը դարձնում է թնդանոթի միս։ 

«Իրենք փաստացի թուրքական գործիք են։ Թե բա՝ պատրաստ չենք գործիք դառնանք, տո լավ, հա՞ ։Բա, որ պատրաստ չես թուրքական գործիք դառնալու, խի՞ Արցախը ճանաչեցիր Ադրբեջանի մաս։ Բա, որ պատրաստ չես թուրքական գործիք դառնալու, խի՞ Ալիևի բոլոր հրահանգները կատարեցիր, խի՞ Լաչինը հանձնեցիր։ Գործիք չի՞ նա, ով որ իր երկիրը գրավում են, ասում է՝ Սև լճի 30 տոկոսի համար պատերազմ չեմ հայտարարում։ Բա, ի՞նչ անվանես մեկին կամ այդ քաղաքականությունը, որ Գորիս-Կապան ճանապարհի 21 կմ-ը՝ Հայաստան-Իրան միջպետական ճանապարհի 21 կմ-ը հանձնում է թշնամուն ու ծպտուն չի հանում։ Գործիք չի՞ էն մեկը, ով որ գնում է էրդողանի ինագուրացիային ու որևէ հայկական օրակարգ չի սպասարկում։ Բա, գործիք չի՞ նա, ով որ ցեղասպանության դատապապարտման մասին չի խոսում, ով որ հրաժարվել է ժխտողականության դեմ քաղաքականությունից, ով որ Արարատ լեռից է հրաժարվել․․․» ,-նշեց Շարմազանովը։

Մանրամասն՝ տեսանյութում