կարևոր
730 դիտում, 1 ամիս առաջ - 2024-09-24 14:16
Աշխարհ

Մոսադն արթնացնում է դերվիշների «քնած բջիջները» Թուրքիայում

Մոսադն արթնացնում է դերվիշների «քնած բջիջները» Թուրքիայում

Թուրք գրող եւ վերլուծաբան Քեմալ Օզթյուրքը, Al Jazeera գործակալությանը պատմելով այն մասին, թե ինչպես է թուրքական հետախուզութոյւնը հարվածել «Մոսադ» գործակալական ցանցին Ստամբուլում եւ երկրի այլ շրջաններում, հանգեցրել է իրեն եւ հետախուզության աշխատակիցներին ապշեցնող փաստի։ Նրա խոսքով՝ «ձերբակալվածների թվում քիչ չեն եղել չալմայով, մորուքով եւ կրոնական տեսքով մարդիկ։ Նրանք բոլորը, գտնվում էին,այսպես կոչված, «քնած բջիջների» մեջ, ինչը «մեծ զարմանք է առաջացրել Թուրքիայում»։

«Ես ուշադիր հետեւել եմ այս իրադարձություններին եւ զրուցել անվտանգության շատ աշխատակիցների հետ», - գրում է Օզթուրքը: «Եթե Թուրքիայում Իսրայելի քնած բջիջները շարժման մեջ են մտնում, դա նշանակում է, որ այլ երկրներում նույնպես բջիջները արթնանում են»: Խոսքը դերվիշների մասին է, որոնք «արթնանում են» շատ հազվադեպ եւ միայն հրամանով, եւ դա միշտ էլ «Մերձավոր Արեւելքն ընդգրկող տարածաշրջանային եւ նույնիսկ գլոբալ խոշոր միտումների արդյունք է»։

Շատ փորձագետներ հաճախ ժամանակակից Թուրքիան համեմատում են ռուսական մատրյոշկայի հետ՝ փորձելով հասկանալ երկրի քաղաքական դասի ծագումնաբանությունը։ Երբ նրանք նկարագրում են ազգայնականներին, քեմալականներին, հանրապետականներին, ամեն ինչ կարծես թե պարզ է։ Բայց երբ փորձում են խորանալ գործընթացների մեջ, անընդհատ բախվում են տարբեր դերվիշական օրդենների՝ թարիքաթների, որոնք հաճախ քաղաքական կուսակցությունների յուրօրինակ նախատիպեր են, որոնք ճիշտ ժամանակին եւ ճիշտ պահին «հանկարծ» վերափոխվում են աշխարհիկ ուղղվածության միավորումների եւ կուսակցություններօ, արտաքինով գրեթե եվրոպական կերպար»։

Այս երեւույթը մակերեսորեն ուսումնասիրվել է մասնագետների կողմից, սակայն նշված վերափոխման փաստը վերջերս նկարագրել է թուրքական Yenicag թերթը։ Նրա դիտարկմամբ՝ Թուրքիայում «չգիտես, թե որտեղ է ավարտվում օրդենը եւ սկսվում կւոսկացությունը եւ հակառակը»։ Միեւնույն ժամանակ, նկատվում է, որ երբ երկրում որեւէ քաղաքական իրադարձություն կամ ցնցում է տեղի ունենում, մզկիթներում, փողոցներում եւ քաղաքների հրապարակներում հաճախ հայտնվում են իմամներ, ջամաաթների եւ թարիքաթների շեյխեր, որոնք տարբեր կարգախոսներ են հռչակում: Թուրքիայի էկոնոմիկայի նախկին նախարար, Բրուքինգի ինստիտուտի փոխնախագահ Քեմալ Դերվիշը գրում է․ «պարադոքսն այն է, որ նման իրավիճակը վերահսկելու իշխանութոյւնների հնարավորությունները շատ սահմանափակ են»։ Բայց այստեղ ամեն ինչ այնքան էլ ակնհայտ չէ, ինչպես պնդում է Դերվիշը։

Մենք կնշենք միայն Թուրքիայում ճանաչված փաստերը։ Առաջին. Ներկայումս կան դերվիշների ավելի քան 70 օրդեններ, որոնք տեղակայված են Ասիայում եւ Հյուսիսային Աֆրիկայում (Թուրքիա, Եգիպտոս, Իրան, Իրաք եւ այլն): Դրանցից ամենահինը համարվում է Էլվանի օրդենը, որը հիմնադրել է շեյխ Էլվանը (մահացել է Ջիդդայում 766 թվականին)։ Մյուս ամենահին օրդեններն են Էդգեմիտները, Բեկթաշները եւ Սակաթիները։ Հաստատվել է՝ թարիքաթները փոխկապակցված են «հաղորդակցվող անոթների» համակարգով՝ ինչպես ֆինանսավորման աղբյուրների, այնպես էլ մշակված գաղափարական համակարգերի արտահանման կամ ներմուծման տեսանկյունից։

Երկրորդ. Թուրքիայում ոչ բոլոր թարիքաթներն ունեն տեղական ծագում, ոմանք արմատավորված են Մերձավոր Արեւելքի եւ նույնիսկ Կենտրոնական Ասիայի այլ շրջաններում, եւ, հետեւաբար, չեն կրում որոշակի էթնիկ եւ պետական ինքնություն: Համարվում է, որ նրանց ավելի շատ միավորում է «խալիֆայության» գաղափարը, այլ ոչ թե ազգային տիպի պետականությունը։ Պատահական չէ, որ Հանրապետական Թուրքիայում Մուստաֆա Քեմալ Աթաթուրքը վերացրեց թարիքաթները, իսկ նրանցից ոմանք ընդհատակ անցան, մյուսները տեղափոխվեցին երկրի սահմաններից դուրս։ Թուրքիայում նրանք «արթնացան» Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո՝ բազմակուսակցական համակարգի ստեղծումից հետո։

Երրորդ. Դերվիշներին հաջողվում է իրենց ներկայացուցիչներին պատվիրակել իշխանության վերին օղակներ։ Աթաթուրքի մահից հետո երկրի նախագահ դարձած քուրդ Իսմեթ Ինենյուն չի թաքցրել, որ եղել է դերվիշ Օզբեկլերի մենաստանում եւ այսպես կոչված Պահակային հասարակությունում։ Նաքշիբենդիի սուֆիստական այս բնակավայրը մինչ օրս գործում է Թուրքիայում: Թուրքիայի կառավարության ղեկավար Ադնան Մենդերեսը, որը հիմնադրել է դեմոկրատական կուսակցությունը, եղել է թարիքաթ Նաքշիբենդիի անդամ։ Ըստ մի շարք թուրք հրապարակախոսների՝ Նեջմեթթին Էրբաքանին «Ազգային փրկություն» կուսակցության ստեղծման համար ոգեշնչել է շեյխ Նաքշիբենդի Կոտկան: Կուսակցության կազմը որոշել է նաեւ նա, կազմի մեջ են մտել «նուրջու» եւ «քադիրի» առանձին խմբավորումներ։ «Հայրենիք» կուսակցությունը (1983-1991թթ) Թուրգուտ Օզալի գլխավորությամբ կամ ստեղծվել է, կամ ակտիվորեն աջակցվել է թարիքաթ Նաքշիբենդիի կողմից: 2002 թ-ին «Արդարություն եւ զարգացում» կուսակցության իշխանության գալուց հետո թուրք դերվիշները սկսեցին «արթնանալ», ակտիվորեն միանալ քաղաքականությանը։ Առկա նյութը ցույց է տալիս, որ Թուրքիայի գործող նախագահ Էրդողանն ակտիվ աջակցություն է ունեցել թուրք աստվածաբան Ֆաթուլլահ Գյուլենի եւ թարիքաթներ Սուլեյմանջիլարի, Մենզիլի եւ Իսմայիլագի կողմից, իսկ Էրդողանին համարում են կամ սուֆիստական միաբանության երկրպագու, կամ հետեւորդ։ Բայց հետո սկսվեց ներքին պայքար դերվիշական սկզբունքով՝ «երկրում երկու փադիշահ չի կարող լինել», եւ Էրդողանը որոշեց՝ «ինքը միակ փադիշահը կլինի»։ Այժմ, բոլոր նախանշաններով, դերվիշները, հաշվի առնելով Մերձավոր Արեւելքում սպասվող աշխարհաքաղաքական ցնցումները, սկսել են այլընտրանքային նարատիվներ փնտրել Թուրքիայում՝ նոր քաղաքական լանդշաֆտին ինտեգրվելու համար։ Նման տրամադրություններ է որսացել նաեւ Մոսադը, որին, կարծես, հաջողվել է օպերատիվ ներթափանցում ապահովել դերվիշական բարդ համակարգ՝ տեղեկատվություն ստանալու եւ ինչ-որ կոնկրետ գործողություններ իրականացնելու համար։ Դա արձանագրել է թուրքական հետախուզությունը։ Վերջին ամիսներին տարածաշրջանում ուժերի դասավորությունն արմատապես փոխվել է ոչ հօգուտ Թել Ավիվի.ՀԱՄԱՍ-ի հետ պատերազմի սկսվելուց հետո կտրուկ վատացել են իսրայելա-թուրքական հարաբերությունները, ինչը պահանջում է Իսրայելի արագ եւ հստակ արձագանքն իրավիճակի փոփոխությանը: Բացի այդ, սուֆիստական միստիկների գաղափարները, ոչ թե նեոօսմանիզմը կամ պանթուրքիզմը, այլ խալիֆայությունն են ընդլայնում ազդեցության ներթափանցման գոտիներ, տարածաշրջանի այլ երկրներ։ Իրանում, օրինակ, վերջերս Իրանի Մեջլիսի Ազգային անվտանգության եւ արտաքին քաղաքականության հանձնաժողովի անդամը հայտարարեց, որ դերվիշների «Գոնաբադի» աղանդի ճյուղավորումը կապված է Մոսադի եւ ԿՀՎ-ի հետ։ Ընդ որում, օրենսդիրը նշել է, որ դերվիշների երեք ճյուղ կա՝ հավելելով, որ դրանցից մեկը զինված ապստամբության է դիմել Իսլամական Հանրապետության դեմ:

Մի խոսքով, խնդիր է դրվում Թուրքիային «խորքային մակարդակով» վերախաղարկել՝ խաղարկելով «միստիկ իսլամի խաղաքարտը»։ Ուստի չի կարելի բացառել, որ «դերվիշներին շարժում են» եւ փորձում են որպես գործիք օգտագործել Անկարայի դեմ պայքարում։ Հետո ինչ է սպասվում Թուրքիային, չէ որ դերվիշները միշտ «արթնանում» ոչ պատահականորեն։

 

Ստանիսլավ Տարասով 

Աղբյուրը՝ iarex.ru

Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի