Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը կոչ է անում միջազգային հանրությանը՝ հրատապ ու գործնական քայլեր ձեռնարկել Սիրիայի Արաբական Հանրապետության հյուսիս-արևելքում Թուրքիայի կողմից իրականացվող ռազմական ներխուժման և դրանից բխող հետևանքների ուղղությամբ։ Այս մասին ասվում է Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսի Facebook-ի էջում։
Ըստ համայն հայության հոգևոր կենտրոն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի՝ Թուրքիայի գործողություններն ուղղված են միջազգային կարգի ու օրենքի դեմ։
Նախօրեին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է Սիրիայի հյուսիս–արևելքում «Խաղաղության աղբյուր» անվանումով ռազմական օպերացիա սկսելու մասին՝ Քուրդիստանի աշխատավորական կուսակցության և «Իսլամական պետության» դեմ։ Թուրքիան ռմբահարել է Թել Աբիադ քաղաքը, որտեղ մշտական բնակություն է հաստատում 16 հայ ընտանիք։ Բացի այդ՝ մեծ թվով հայկական բնակչությամբ Ղամիշլը քաղաքը նույնպես հարձակման է ենթարկվել։
ՀՀ հոգևոր առաջնորդի հաղորդման մեջ նշվում է, որ Սիրիայի փոքրամասնությունների, այդ թվում՝ սիրիահայ հայ զավակների դեմ վերջիններիս ազգային ինքնության պատճառով Թուրքիայի կողմից հարձակումների վտանգը արթնացնում է նույն պետության կողմից 1915-23թթ. իրագործված Հայոց ցեղասպանության մասին հուշերը և պետք է խստագույն դատապարտության արժանանա միջազգային հանրության կողմից։
«Կիսելով ցավն ու տառապանքը պատերազմի արհավիրքը ապրող Սիրիայի բարեկամ ժողովրդի, մեր եղբայրների և քույրերի` աղոթք ենք բարձրացնում առ Աստված՝ Սիրիայում և ողջ Մերձավոր Արևելքում խաղաղության շուտափույթ վերահաստատման համար: Կատարվածը չունի որևէ արդարացում»,– ընդգծվում է հաղորդման մեջ։
Նշվում է, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը պիտի շարունակի իր զորակցությունը բերել Սիրիայի ժողովրդին և Հայոց ազգի զավակներին:
Ավելի վաղ ՀՀ ԱԳՆ–ն դատապարտել էր Թուրքիայի ներխուժումը Սիրիայի հյուսիս–արևելք։ Հայտարարությունում նշվում էր, որ ռազմական ներխուժումը կհանգեցնի տարածաշրջանային անվտանգության հետագա վատացմանը, քաղաքացիական բնակչության ոչնչացմանը, միգրանտների մեծ հոսքի և, արդյունքում, նոր մարդասիրական ճգնաժամի։