Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր ԱԺ-ում, երբ ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը ներկայացնում էր 2014թ. բյուջեի կատարողականը, «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը հարց ուղղեց նրան: Պատգամավորն ասաց, որ 2014թ. Սերժ Սարգսյանը մեկնել էր Հարավային Կորեա` այնտեղ ստանալու ինչ-որ բուժում՝ կապված ցողունային բջիջների հետ: «Մասնավո՞ր այցով էր գնացել, թե՞ պետական միջոցներն են օգտագործվել, դա արձակո՞ւրդ էր, թե՞ ոչ: Որքա՞ն գումար է ծախսվել այդ ճանապարհորդության ժամանակ, և ովքե՞ր էին ուղեկցում նախագահին»,- հարցրեց Զարուհի Փոստանջյանը:
Վիգեն Սարգսյանը պատասխանեց, որ դա արձակուրդ է եղել` օրենսդրությամբ մանրամասն կարգավորված:
«Հանրապետության նախագահը, որպես պաշտպանվող անձ, կարող է օգտվել իրեն ամրացված տրանսպորտի միջոցներից և, իհարկե, անվտանգության աշխատակիցների ծառայությունից Արձակուրդ անցկացնելիս նախագահին երբևէ, բացի անվտանգության աշխատակիցներից, որևէ այլ աշխատակիցներ չեն ուղեկցում»,- ասաց նա:
Անդրադառնալով Հարավային Կորեա կատարած այցի ծախսերին` Վիգեն Սարգսյանը վստահեցրեց, որ պետական բյուջեից ծախս չի կատարվել, իսկ եթե եղել են ծախսեր` օդանավի հետ կապված, դրանք կարող են լինել, բայց նա հստակ չկարողացավ պատասխանել` բյուջեի հաշվի՞ն է եղել, թե՞ ոչ: