կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-06-24 17:05
Քաղաքական

ԱԺ մեծամասնության երեկվա խորհրդարանական շքերթը մտքումս Ֆրիկի «Գանգատ»-ից հայտնի ՝ «կամք ի ձեռս անօրինի» տողերն էր արթնացնում. Լ. Գալստյան

ԱԺ մեծամասնության երեկվա խորհրդարանական շքերթը մտքումս Ֆրիկի «Գանգատ»-ից հայտնի ՝ «կամք ի ձեռս անօրինի» տողերն էր արթնացնում. Լ. Գալստյան

ՀՅԴ ԳՄ անդամ Լիլիթ Գալստյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«ԿԱՄՔ Ի ՁԵՌՍ ԱՆՕՐԻՆԻ

ԱԺ մեծամասնության երեկվա խորհրդարանական շքերթը մտքումս Ֆրիկի «Գանգատ»-ից հայտնի ՝ «կամք ի ձեռս անօրինի» տողերն էր արթնացնում…
Փաստորեն երեք ժամում, մեկ կուսակցության կամոք հնարավոր է Սահմանադրություն փոխել, և ամենակարևորը՝ հիմնավորել, որ կատարվում է հանուն ժողովրդի երջանության: Քաղաքական համատեքստում երջանկություն բառն այնքան էլ զարմանալի չէր: Արդեն կառավարության ծրագրում՝ իբրև նպատակադրում ամրագրվել էր երջանկություն բառը:
Երեկ, կայծակնային՝ երեք ժամում, ԱԺ-ն հասցրեց երջանկացնել նաև ՀՀ նախագահին, որն իր իսկ լուռ համաձայնությամբ՝ կեսգիշերին, սեփական ստորագրությամբ՝ նվաճեց սեփական երջանկությունը, զրկելով ինքն իրեն այսուհետ սահմանադրական փոփոխության տակ ստորագրելու իրավունքից: Իսկ, թե որքան էր ՀՀ նախագահը սրտնեղում սահմանափակ լիազորություններից, դա արդեն բոլորովին կարևոր չէ. կարևորը ժողովուրդը երջանիկ լինի:
Դարձյալ Ֆրիկի «Գանգատ»-ի հանգույն, համաձայնենք՝ «արդ այս բանս է հիանալի» և կարելի է երեք ժամում երջանկացնել «ժող.ջանին», այդ դեպքում ի՞նչն է խանգարում հանուն ՀՀ հպարտ քաղաքացիների, մի երեք ժամանոց արտահերթի ընթացքում էլ բարձրացնել թոշակ, նպաստ, աշխատավարձ…Պատկերացնում եք, թե ինչ համատարած երջանկություն կպարգևեք..
Մանավանդ. որ հստակ է՝ համավարակի դեմ ձեռնարկած միջոցառումներն էական ազդեցություն չեն ունեցել և մլրդ դրամներ են փաստորեն փոշիացվել:
Մանավանդ, որ ԿԱՄՔ Ի ՁԵՌՍ ԱՆՕՐԻՆԻ…»։