|
Փոխարժեքներ
20 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
75 տարեկան հասակում մահացել է շվեդական ABBA փոփ խմբի թմբկահար Ռոջեր Փալմը: Այս մասին հաղորդում է Aftonbladet-ը։
Երաժիշտը մահացել է սեպտեմբերի 21-ին։ Նրա ընտանիքը հայտարարել է, որ Պալմի մահվան պատճառը Ալցհեյմերի հիվանդության բարդություններն են։
«Նա ջերմ ու համեստ մարդ էր, ով միշտ պաշտպանում էր իր ընկերներին և ընտանիքին: Մենք կկարոտենք նրան, և նրա մահը հսկայական դատարկություն է թողել»,- ասվում է արտիստի ընտանիքի հայտարարության մեջ։
Փալմը սկսեց իր երաժշտական կարիերան 17 տարեկանում և սկսեց աշխատել ABBA-ի հետ 1970-ականներին:
Նա մասնակցել է ABBA-ի այնպիսի հանրահայտ հիթերի ձայնագրմանը, ինչպիսիք են՝ Dancing Queen, Mamma Mia, Take a Chance on Me ու Thank You for the Music երգերը։
Նա նաև հանդես է եկել Gimmicks, Beatmakers և Moonlighters երաժշտական կոլեկտիվներում։