կարևոր
2959 դիտում, 1 տարի առաջ - 2023-02-06 17:58
Հասարակություն

Ռոջեր Սմիթի անվան ամենամյա մրցանակ

Ռոջեր Սմիթի անվան ամենամյա մրցանակ

Ի գնահատումն պրոֆեսոր Ռոջեր Սմիթի՝ համեմատական ցեղասպանագիտությանն ու ցեղասպանությունների ժխտմանն ուղղված անձնվեր աշխատանքի, ինչպես նշված է Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնական ցավակցական նամակում, Զորյան ինստիտուտը կհիմնի Ռոջեր Սմիթի անվան ամենամյա մրցանակ՝ ի հիշատակ մեծ գիտնականի։

Մրցանակը կշնորվի Զորյան ինստիտուտի՝ Ցեղասպանագիտության եւ մարդու իրավունքների համալսարանական ամենամյա ծրագրի այն արժանավոր շրջավարտին, ով անձնվիրաբար շարունակել է ուսումը եւ մասնագիտական գործունեությունը ցեղասպանագիտության ոլորտում։

Զորյան ինստիտուտը կերաշխավորի, որ Ռոջեր Սմիթի անվան մրցանակի ապագա դափնեկիրները գիտակցեն եւ ճանաչեն այս մրցանակի նշանակությունը եւ տեղյակ լինեն ականավոր գիտնականի մեծ ներդրման մասին ինչպես ցեղասպանագիտության ոլորտում, այնպես էլ հնարավոր հանցագործությունների կանխարգելման հարցում, իմանան ուսման եւ գիտական առաջնորդության միջոցով բազում մարդկանց վրա թողած նրա ազդեցության մասին։

Հայաստանի Զորյան ինստիտուտ հետազոտությունների և զարգացման միջազգային հիմնադրամ