«Խոր վշտով տեղեկացնում ենք, որ անժամանակ կյանքից հեռացել է ՀՄԸՄ ՀԱՍԿ ԿՎ նախկին անդամ, եղբայր Հրաչ Զարիֆյանը:
Եղբայր Հրաչը երկար տարիներ կամավոր ծառայություն է կատարել այնպիսի ազգային միություններում, որոնք հայապահպան ու ազգակենտրոն առաքելություն են իրականացնում հայության կյանքում' ինչպես Սփյուռքում, այնպես էլ Հայաստանում:
Նա կամավոր բանակի համեստ ու նվիրյալ զինվոր էր, ում կորուստը մեծ ցավ պատճառեց ՀՄԸՄ-ական մեր մեծ ընտանիքին:
Եղբայր Հրաչի հոգեհանգիստը տեղի կունենա փետրվարի 15(հինգշաբթի), 11:30-ին, Մալաթիա վարչական շրջանի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցում: Հուղարկավորությունը' Սիլիկյան գերեզմանատանը»։
: