|
Փոխարժեքներ
12 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.28 |
| EUR | ⚊ | € 421.11 |
| RUB | ⚊ | ₽ 4.2971 |
| GBP | ⚊ | £ 490.61 |
| GEL | ⚊ | ₾ 139.37 |
Հուլիսի 2-5-ը Հայաստանի Հանրապետություն կժամանի Ամերիկայի Միացյալ Նահանգների սենատոր Ռոջեր Ուիքերի գլխավորած պատվիրակությունը: Այս մասին կարգադրություն է ստորագրել ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
«Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 12-րդ կետով` կարգադրում եմ. Կազմակերպել 2024 թվականի հուլիսի 2-5-ը Հայաստանի Հանրապետություն ժամանող՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների սենատոր Ռոջեր Ուիքերի գլխավորած պատվիրակության ընդունելությունը:
Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանին՝ ընդունել պատվիրակությանը»,- ասված է կարգադրության մեջ։