Փոխարժեքներ
23 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
ԱՄՆ-ում 62 տարեկան հասակում մահացել է օլիմպիական խաղերի, աշխարհի 7-ակի ու Եվրոպայի 5-ակի չեմպիոն, ծանրորդ Յուրի Վարդանյա: Այդ մասին Yerkir.am-ը տեղեկացավ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունից։
Թեև չեմպիոնի հուղարկավորման մասին տեղեկությունները դեռևս ճշտված չեն, մեզ հայտնեցին, որ, հավանորեն, նրա մարմինը հարազատները կտեղափոխեն Հայաստան:
Յուրի Վարդանյանը 3 անգամ մեկ երեկոյի ընթացքում 5 ռեկորդ է սահմանել, այդ թվում` օլիմպիական խաղերում՝ երկամարտի ցուցանիշը հասցնելով ռեկորդային 405 կգ-ի:
2013-2014 թվականներին եղել է սպորտի և երիտասարդության հարցերի նախարար, ապա`` Վրաստանում Հայաստանի դեսպան:
Պարգևատրվել է մի շարք մեդալներով, այդ թվում` Աշխատանքային կարմիր աստղ, Սուրբ Մեսրոպ Մաշտոց և այլն: