Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Մեզ փորձում են հոշոտել` գործող իշխանության երկարակեցությունն ապահովելով»: Այսօր այս մասին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում «Սրբազան պայքարի» շարժման մեծ հավաքի ժամանակ ասաց Աբրահամ Գասպարյանը:
Ըստ նրա՝ Արցախի հարցը չի լուծվել. «Հարավային Կովկասում Մերձավոր Արևելքում առանց Արցախի խնդրի արդար լուծման չի լինելու համապարփակ խաղաղություն: Չկա՛ Արցախ, Արցախում չկա’ ապրող հայ, Հարավային Կովկասը երկար պիտի երազի խաղաղություն: Արցախը ոչ միայն հայ ժողովրդի գենետիկ կոդի, ազգային ինքնության գլխավոր բաղադրիչներից է, այլև բոլոր իրավասու ժողովուրդների դատը, որ հարյուրամյակներով պայքարում են իրենց արդար դատի համար: Արցախը ՀՀ և հայ ժողովրդի անվտանգային վահանն էր, ու այս իշխանությանը վռնդելուց հետո պիտի զօրուգիշեր աշխատենք, որ նորից Արցախը դառնա հայաբնակ ու հայկական: Սրբազան պայքարը եկավ, որ կոտրի այն կարծրատիպը, որ մենք գաղափարապես ամուլ ժողովուրդ ենք, թույլ ու քաղաքական նպատակներ չունեցող ազգ, անհոգի մի մարմին: Սրբազան պայքարը եկավ ասելու՝ մենք այն ազգը չենք, որ աքլորանանք բացառապես անցյալում կատարած հաղթանակներով: Հաղթանակները կերտելու ենք այսօր, վաղը ու դա լինելու է հայկական»:
Իր ելույթը Աբրահամ Գասպարյանն ավարտեց անբացատրելի ճշմարտությամբ. «Ասում եմ այնպես, որ ինձ տեսնի գլխավոր հերոսը. ուզում ես թռիր երկինք, իջիր ցած, Հայաստանի ամենաբարձր գագաթը Արարատն է»: