կարևոր
3196 դիտում, 4 ամիս առաջ - 2024-06-17 20:10
Հասարակություն

Աբրահամ Գասպարյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Աբրահամ Գասպարյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Աբրահամին դուրս գրեցին հիվանդանոցից։ Նվազագույնը ևս մեկ շաբաթ էլ տանը պիտի նույն ռեժիմով ապաքինման շրջան անցնի։ Թե ինչպես պիտի անցնենք կազդուրման հաջորդ փուլը, կասեն բժիշկները։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Աբրահամ Գասպարյանի կինը՝ Արփի Հարությունյանը։

«Մեր ընտանիքի անունից երախտիքի ամենաջերմ խոսքը՝ յուրաքանչյուրիդ, սիրելի՛ ընկերներ, բարեկամներ, ծանոթներ, անծանո՛թ հոգատարներ՝ այցելելու, զանգելու, գրելու և բոլոր հարցերով օգնելու պատրաստակամության համար։

Ավելի ուշ ավելին պիտի պատմեմ։ Հիմա մի քիչ հանգստանանք»,- գրել է նա։