Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Միանշանակ է, որ ՀՀ առողջապահության նախարարի ժպ-ն, առնվազն հենց զոհվածների մարմինները սահմռկեցուցիչ պայմաններում պահելու դեպքից ելնելով, եթե մարդկային որևէ արժեք ունի, պետք է հրաժարական տա և հեռանա՝ ըստ Yerkir.am-ի ասաց ՀՅԴ անդամ Սևակ Նազարյանը ՀՀ առողջապահության նախարարության շենքի առջև ակցիայի ժամանակ։
Երիտասարդները վանկարկեցին՝ «Անահի՛տ, իջիր», և ասացին, որ ունեն հստակ պահանջ՝ հանդիպելու և մի քանի հարց տալու ՀՀ առողջապահության նախարարի ժամանակավոր պաշտոնակատարին։
«Անցնող երկու օրում մեր հասարակությունը ականատեսը եղավ մի երևույթի, երբ ամիսներ շարունակ անհետ կորածների ծնողները տեղեկություններ չունեին իրենց զավակներից, ի պատասխան դրա երկու օր առաջ պատահական պարզ դարձավ, որ տասնյակ մեր զոհված եղբայրների մարմիններ պահվում են պարզապես սահմռկեցուցիչ պայմաններում, պահվում են այնպիսի պայմաններում, որ յուրաքանչյուր գիտակից մարդ, անկախ ազգությունից, տեսնելով, որ հայրենիքի համար կյանքը տված զինվորը ինչ ճակատագրի է արժանացել պետության կողմից, միանշանակ չի կարող խելամիտ արձագանք տալ դրան։ Այսինքն, գժվելու աստիճանի կարելի է հասնել՝ տեսնելով այն պատկերը, որն ունենք այսօր»,-ասաց նա։
Սևակ Նազարյանն արձանագրեց, որ սա այն պետության պատկերն է, որն այս իշխանությունը կարողացել է դարձնել Հայաստանի Հանրապետությունը։
Նրանք պահանջեցին, որ առողջապահության նախարարը գա այդտեղ և արձանագրեցին, որ անգամ այն 20 օրը, որ մնացել է այս իշխանությանը, նախարարը բարոյական իրավունք չունի պաշտոնավարելու։
«Այս համակարգն ինքն է արժանի այդ տոպրակների մեջ փաթաթվելու և նետվելու աղբանոցը»,-ասաց Գոռ Սարգսյանը։
Ցուցարարները պոլիէթիլենային տոպրակներ նետեցին նախարարության շենքի վրա։
Հիշեցնենք, որ ՀՀ Առողջապահության նախարարության դատաբժշկական գիտագործնական կենտրոնի Կոտայքի մասնաճյուղի դիահերձարանի հատակին էին նետվել ՀՀ զինծառայողների պարկերով մասունքները։ Մամուլում հրապարակված լուսանկարները և ապա տարածված տեսանյութն առաջ են բերել հանրության, զոհվածների և անհետ կորածների ընտանիքների արդար վրդովմունքն ու տարակուսանքը։
Մանրամասն՝ տեսանյութում․