կարևոր
625 դիտում, 6 ժամ առաջ - 2025-07-01 15:48
Հասարակություն

Թռնեք երկինք, իջնեք ցած, միևնույն է, սա ՀԷՑ-ը խլելու գործընթաց է․ Աննա Գրիգորյան

Սա քաղաքական հետապնդման հերթական դրվագն է Սամվել Կարապետյանի՝ ի պաշտպանություն եկեղեցու արված հայտարարությունից հետո։ Այս մասին խորհդարանում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը։

«Պետական  համակարգում կա մի կառույց, որը պետք է վերահսկի, թե որքանով է արդյունավետ աշխատում ՀԷՑ-ը և դա ՀԾԿՀ-ն է։ Այդ հանձնաժողովը 2023 և 2024 թվականներին զեկույցներ է հրապարակել, որտեղ չի արմագրվել գեթ մեկ դիտարկում, որը կարող էր հանգեցնել լիցենզիայի կասեցմանը։ Եղել են նաև աուդիտորական քննություններ, հարկային ստուգումներ և էլի չի եղել որևէ դրվագ՝ համաձայն որի, պետք է գործունեությունը կասեցվի։ Ովքե՞ր են այս մարդիկ, որոնք ավելի լավ են կառավարելու՝ ԱՆԻՖ-ով 25 մլրդ դրամ օդ ցնդեցրած մարդիկ են, 7 մլրդ դոլար մեր քաղաքացիների վզին փաթաթած մարդիկ են»,- նշեց նա։

Մանրամասն՝ տեսանյութում։