|
Փոխարժեքներ
07 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.5 |
| EUR | ⚊ | € 444.45 |
| RUB | ⚊ | ₽ 4.9681 |
| GBP | ⚊ | £ 508.81 |
| GEL | ⚊ | ₾ 141.26 |
Լեհաստանի և դաշնակից երկրների ավիացիան Ուկրաինայում Ռուսաստանի ինտենսիվ գործողությունների պատճառով բարձչացել է հանրապետության երկինք։ Ինչպես տեղեկացնում է РИА Новости-ն, այդ մասին հայտնել է Լեհաստանի զինված ուժերի օպերատիվ հրամանատարությունը։
«Լեհական և դաշնակից ինքնաթիռները գործում են Լեհաստանի օդային տարածքում, ինչը կապված է աղմուկի մակարդակի բարձրացման հետ, հատկապես երկրի հարավ-արևելյան հատվածում: Գիշերվա ընթացքում նկատվել է Ռուսաստանի Դաշնության հեռահար ավիացիայի ինտենսիվ ակտիվություն՝ կապված թիրախների վրա հրթիռային հարձակումների հետ, որոնք գտնվում են Ուկրաինայի տարածքում»,- ասված է հայտարարության մեջ։
Նշվում է, որ գործարկվել են բոլոր անհրաժեշտ ընթացակարգերը՝ ապահովելու Լեհաստանի օդային տարածքի անվտանգությունը։ Իրավիճակը վերահսկվում է։