Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Հրապարակ» թերթը գրում է.
Իր վերջին մամուլի ասուլիսի ժամանակ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով Արարատ-Արագած դիլեմային, հայտարարեց․ «Երբ ես աշակերտների հետ հանդիպում եմ, ասում եմ՝ երեխեք, ՀՀ ամենաբարձր լեռը ո՞րն է, եւ երեխաների առնվազն կեսը կամ կեսից շատը ասում է՝ Արարատը։ Հիմա եկեք սա նայենք հակառակ կողմից․ Թուրքիայում նայում ու ասում են՝ մի րոպե, Արարատը Թուրքիայի միջազգայնորեն ճանաչված տարածքի մեջ է, հիմա Հայաստանում երեխեքը որտեղի՞ց են իմանում էդ ինֆորմացիան․ իմանում են դպրոցներում դասի գնալուց։ Այսինքն՝ կառավարության կողմից իրականացվող կրթական քաղաքականության արդյունքում։ Ասում են՝ լավ, եթե էս երեխեքն ասում են՝ Հայաստանի ամենաբարձր սարն Արարատն է, այլ ոչ թե Արագածը, էս նշանակո՞ւմ է արդյոք, որ Հայաստանի Հանրապետությունն ունի տարածքային պահանջներ Թուրքիայի նկատմամբ։ Է, մի րոպե, եթե ՀՀ-ն Թուրքիայի նկատմամբ տարածքային պահանջներ ունի, ինչի՞ մենք որեւէ ձեւով աջակցենք, նպաստենք կամ չնկատելու տանք, որ ՀՀ-ն զարգանա։ Ընդհակառակը, եթե տարածքային պահանջներ ունեն, ուրեմն ամեն ի՞նչ պիտի անենք, որ նրանց ոչնչացնենք։ Հիմա հարց․ ՀՀ ամենաբարձր սարը ո՞րն է․․․, Արագածը»։
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանից հետաքրքրվեցինք, թե այդ որ դպրոցում, դասագրքում կամ ուսուցչի մտքում է Հայաստանի ամենաբարձր լեռը Արարատը, չէ՞ որ բոլորն էլ դպրոցում սովորել են, եւ աշխարհագրության դասագրքերում գրված է, որ ՀՀ ամենաբարձր լեռն Արագածն է՝ 4090 մետր բարձրությամբ, ինչպե՞ս է ստացվել, որ երեխաներն Արարատն են համարում ՀՀ ամենաբարձր գագաթը, գուցե ԿԳՄՍՆ-ն աշխարհագրության սխալ դասագրքե՞ր է տալիս դպրոցներին։ Անդրեասյանը պատասխանեց․ «Այստեղ ես կարծում եմ, որ դա դասագրքերի խնդիր չէ, որովհետեւ դասագրքերը, բնականաբար, ճշգրիտ են, եւ Հայաստանի Հանրապետության ամենաբարձր լեռան մասով պատասխանը հստակ է, եւ դա Արագածն է։ Այստեղ կարող է լինել շփոթ՝ կապված, օրինակ, Հայկական լեռնաշխարհի ամենաբարձր կետի մասին, որն արդեն չի հղում Հայաստանի Հանրապետությանը, այլ աշխարհագրական իմաստով հղում է Հայկական լեռնաշխարհ տեղանքին։ Այս առումով մենք հարցումներ ենք ստացել նաեւ, դասագրքերի վերլուծությունը մանրամասն կներկայացվի, կարծում եմ, որ դասագրքերում չունենք նման խնդիր»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում