կարևոր
4276 դիտում, 1 տարի առաջ - 2022-12-27 12:36
Տարածաշրջան Հասարակություն

Տանկեր, հրանոթներ, ծխացող երկինք․կյանքն ու պատերազը Հարավային Կովկասում

Տանկեր, հրանոթներ, ծխացող երկինք․կյանքն ու պատերազը Հարավային Կովկասում

Հայ հասարակությանը հետաքրքրում է, թե անզեն ԵՄ դիտորոդները ի՞նչպես կարող են նպաստել, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ միջազգայնորեն ճանաչված սահմանի հայկական կողմում սադրանքներ չլինեն։ Այս հարցի պատասխանը ավելի վաղ փորձել էի գտնել «Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի» կազմակերպած Վրաստան շրջայցի ընթացքում։ Տարածաշրջանային հակամարտությունների լուսաբանման համատեքստում Հայաստանցի մի խումբ լրագրողներ այցելեցին Վրաստանում ԵՄ դիտորդական առաքելության գրասենյակ։

Մինչ դիտորդները կժամանեին Հայաստան, արդեն տեղեկացանք, որ բերվելու վրացական փորձը, այն է՝ «Մեդվեդեւ-Սարկոզի պլանը»։ Վրաստանում էլ, 2008թ․-ից շուրջօրյա պարեկություն իրականացնող դիտորդները մեքենաներով շրջում են ու սահմանում տեղի ունեցածի մասին զեկուցում վերադաս մարմիններին։

14 տարիների ընթացքում դիտորդական առաքելության թեժ գծին մոտ 18 000 զանգ է գրանցվել, սահմանային տարբեր խախտումներով միջնում օրական 6 ահազանգ։  Այս մասին հայաստանցի լրագրողները տեղեկանում են Թբիլիսիի ԵՄ դիտորդական առաքելության գրասենյակում։ Ի դեպ, ԵՄ դիտորդները Թբիլիսիի կենտրոնական գրասենյակից բացի եւս 3 գրասենյակ ունեն Վրաստանում՝ Զուգդիդիում, որը հսկում է Աբխազիայի վարչական սահմանագիծը, Մցխեթայում ու Գորիում, որոնք հսկում են Հարավային Օսեթիայի բաժանարար գիծը։

Սահմանային այս միջադեպերը լուծելու համար դիտորդական առաքելությունը կազմակերպում է հանդիպումներ, որպեսզի վրացական, օսական, աբխազական ու ռուսական կողմերը խոսեն միմյանց հետ, լուծումներ գտնեն։ Զեկույցներն էլ հաղորդում են ԵՄ տարբեր կառույցներին, որոնք արձագանքում են ու փորձում ելքեր գտնել։

Ռուս-վրացական պատերազմից հետո կառուցված Ծերովանի քաղաքամերձ ավանը Վրաստանում հայտնի է որպես փախստականների բնակավայր։ Այստեղ ապրող մարդկանց հիմնական մասը Վրաստանի, Ռուսաստանի, Աբխազիայի ու Հարավային Օսիայի ինքնահռչակ հանրապետությունների միջեւ տեղի ունեցած զինված հակամարտությունից տուժածներն են։

Տիկին Ցիրան այսօրվա պես հիշում է պատերազմի օրերի ցավն ու կորուսները։ Դիմելով մեզ՝ հայ լրագրողներիս ասում է՝ գիտի, որ հիմա հայերն էլ են ապրում ցավալի օրեր։ «Պատերազմից հետո այնտեղ էր մնացել հայրս, որն արդեն մահացել է։ Մենք գիտենք, որ ձեզ մոտ էլ սարսափելի»,-ասում է նա։

Պատերազմի օրերից հիշում եմ միայն վատը՝ արձունքներ, տանկեր, ավտոմատներ, վախ․ «Այստեղ ապրում ենք այնպես, ինչպես բոլորը։ Ես չեմ չեմ աշխատում։ Աղջիկս է աշխատում»։

Մեծ ընտանիքի մայրը հույս չունի, որ երբեւէ կվերադառնան իրենց հայրենիք։ Հետաքրքրվում ենք՝ ինչու՞, մեղադրում է ղեկավարությանը․ «Իսկ ղեկավարությունը ի՞նչ է անում մեզ համար, ու նրանց համար, ովքեր մնացին այնտեղ, ոչինչ։ Մենք կգնանք այստեղից, իսկ ռուսները մեծ սիրով կգան այստեղ, էլ ի՞նչ կարող ենք ասել։ Մենք ամեն ինչ թողել ենք այնտեղ, ես՝ հայրիկիս, տունս, ամեն ինչ։ Ձեզ մոտ էլ, մեզ մոտ էլ ցավը նույնն է»։

Ծերովանում ամենուր ԵՄ-ի «պաշտպանության» մասին վկայող դրոշներն կան՝ դպրոցների, մշակութային օջախների կտուրներին։ Զրուցակիցս ասում է՝ իրենց գյուղում շատերն են հույսները կապում ԵՄ-ի հետ․ «Ինքս ցանկանում եմ Եվրոպա։ Նրանցից շատ բան կարելի է սովորել։ Եթե ռուսների հետ լինենք, ի՞նչ կարող է լինել այդ ժամանակ, ոչ մի լավ բան։ Մեզնից խլեցին մեր ընտանիքներին, տները, ազատությունը»,-ասում է նա։

Այս մարդկանց կյանքը գլխիվայր շրջվեց, երբ Թբիլիսիի ցանկությանը հակառակ Աբխազիան ու Հարավային Օսիան որոշեցին անկախանալ Վրաստանից։ Հակասությունն, ի վերջո, Ռուսաստանի միջամտությամբ, վերածվեց լայնամասշտաբ ռազմական գործողությունների։ Թեպետ պատերազմն ավարտվել է, սակայն շփման գծում սադրանքները շարունակվում են։ Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի եւ Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի միջեւ ձեռք բերված համաձայնության` եվրոպական դիտորդները պետք է տեղակայվեին Աբխազիային եւ Հարավային Օսիային հարակից անվտանգության գոտիներում, իսկ ռուսական զորքը տվյալ ժամանակամիջոցում պետք է ամբողջությամբ դուրս բերվեր այդ տարածքներից: Ինչպես Հայաստանում, այստեղ եւս՝ դիտորդները զենք կրելու եւ ռազմական գործողությունների մեջ մտնելու մանդատ չունեն։

ԵՄ դիտորդական առաքելության 40 փորձագետները Վրասնատից Հայաստան եկան հոկտեմբերի վերջին, որպեսզի շուջօրյա պարեկություն իրականացնեն հայ-ադրբեջանական սահմանի՝ Սյունիքի, Վայոց Ձորի ու Գեղարքունիքի այն հատվածներում, որտեղ սեպտեմբերի 13-ին մարտական գործողություններ տեղի ունեցան։

ԵՄ դիտորդների՝ Հայաստանում պարեկություն իրականացնելու անհրաժեշտության եւ կարեւորության մասին բազմիցս հնչել է բարձր ամբիոններից, ավելին՝ Հայաստանի ղեկավարությունը միջազգային գործընկերների հետ բանակցում է՝ դիտորդական առաքելության ժամկետների երկարաձգման մասին։ Օրերս Վայոց Ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը՝ անդրադառնալով ԵՄ դիտորդական առաքելության գործունեությանը, վստահեցրեց, որ դիտորդները առկա իրավիճակի վերաբերյալ փաստագրումներ են անում: Իսկ իրավիճակը փոխվեց, երբ այս տարվա սեպտեմբերին ադրբեջանական կողմը կրկին պատերազմական գործողություններ սկսեց՝ ներժուժելով ՀՀ սուվերեն տարածքներն։

Հայաստանի կարեւորագույն երեք գերատեսչություններից՝ Անվտանգության խորհրդից, ՀՀ Արտաքին գործերի նախարարությունից եւ Պաշտպանության նախարարությունից փորձեցինք ճշտել, թե ի՞նչ արձանագրումներ են անում դիտորդները՝ մասնավորապես այն օրերին, երբ ադրբեջանական կողմը սադրանքների է դիմում՝ կրակելով հայկական դիրքերի ուղղությամբ։ Մեզ տեղեկացրին, որ դեռեւս հստակ տեղեկություն փոխանցել չեն կարող։

Լիանա Սարգսյան