|
Փոխարժեքներ
17 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Ագրարային համալսարանն իր կայքում սեպտեմբերի 18-ին հայտարարել է մրցույթ «ՍՆՆԴԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ» և «ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԻՐԱՎՈՒՆՔ» առարկաների դասախոսական կազմի համալրման նպատակով: Մրցույթը հայտարարվել է Պրոֆեսորադասախոսական կազմի ձևավորման կանոնակարգի կոպտագույն խախտումներով:
Այժմ ներկայացնենք հիմնական խախտումները:
1. Համալսարանի պրոֆեսորադասախոսկան կազմն ընգգրկում է հետևյալ տարակարգերը՝ պրոֆեսոր, դոցենտ, դասախոս, ասիստենտ: Սակայն վերոնշյալ հայտարարության մեջ նշված չէ, թե որ տարակարգի համար է հայտարարված մրցույթը:
2. Կանոնակարգով պաշտոնի հավակնորդին փաստաթղթերի ներկայացման համար տրամադրվում է 30 օր, իսկ հայտարարության մեջ նշված է 10 օր:
3. Կանոնակարգով մրցույթը հայտարարվում է պաշտոնի համար, իսկ համալսարանը հայտարարել է մրցույթ առարկայի համար:
4. Հայատարարության մեջ նշված հավակնորդի պարտականություններն ընդհանրապես չեն համապատասխանում կանոնակարգով սահմանված պահանջներին:
5. Հայտարարության մեջ նշված հավակնորդին ներկայացվող պահանջները ևս չեն համապատասխանում կանոնակարգով սահմանված դրույթներին:
6. Հայտարարության մեջ ամբողջովին խախտված է փաստաթղթերի ներկայացման կարգը: Առավել մանրամասն կարող եք ծանոթանալ մրցույթի հայտարարությանը և կանոնակարգին:
Հ.Գ. Yerkir.am-ին հայտնի դարձավ նաև, որ արդեն 5 տարի ագրարային համալսարանում կանոնակարգին համապատասխան ոչ մի մրցույթ չի անցկացվել, իսկ դասախոսները նշանակվում են 1 տարի ժամկետով, ռեկտորի հրամանով: