Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Yerkir.am-ը հարցում էր ուղարկել Հայաստանի ազգային ագրարային համալսարան 2024 թ. հունվարի 1-ի դրությամբ դասախոսական փաստացի հաստիքների թվաքանակը ճշտելու նպատակով: Ռեկտորի պարտականությունները կատարող Հ. Զաքոյանը պատասխանում նշել է, որ դասախոսական հաստիքների թիվը 356 է:
Փորձեցինք այս թիվը ճշտել նաև այլ աղբյուրներից: Ըստ համալսարանի կողմից կազմված մեկ այլ փաստաթղթի՝ 2022-23 ուստարում հաստիքների թիվը կազմել է 238: Մեր հաշվարկներով՝ այս տարի այդ ցուցանիշը նվազելով հասել է մոտ 190-ի:
356 թիվը էականորեն ավել է նաև համալսարանի կայքում առկա դասախոսների ընդհանուր թվաքանակից: Դասախոսների ծանրաբեռնվածությունն անմիջականորեն կախված է ուսանողների թվաքանակից, և, հետևաբար, չէր կարող վերջին 5 տարիներին ուսանողների թվաքանակի շեշտակի նվազում արձանագրող համալսարանում ավելանար դասախոսական հաստիքների թիվը:
Ստացվում է, որ Ագրարային համալսարանում կամ չեն տիրապետաում դասախոսական փաստացի հաստիքակազմին, կամ պահում են դասախոսական բազմաթիվ ավել հաստիքներ:
Փաստենք, որ 2018 թ. Ագրարային համալսարանում դասախոսների հաստիքների թիվը 470 էր: Թե որքան է նվազել այդ թիվը, և ինչու՞ է Փաշինյանի օրոք «ծաղկում ապրող» երկրում նման օրհասական վիճակ ստեղծվել բուհում՝ թողնում ենք ընթերցողի եզրահանգումներին: